26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արդարադատության նախարարության կարևորագույն ձեռքբերումները 2016-ին/վիդեո/

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծում է՝ Պրոբացիոն ծառայության ներդրումն արդարադատական համակարգում ընթացիկ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն է այդ ոլորտում:

«Պրոբացիայի ծառայությունը պետք է կանգնի դատապարտյալի կողքին՝ պատժի կրման հիմնական նպատակին՝ ուղղմանը հասնելու համար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնի է՝, նախկինում տարատեսակ փաստաթղթեր՝ ամուսնության կարգավիճակի, չդատվածության և այլ տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիները գնում էին տարբեր հիմնարկներ: «Հայփոստի կամ Միասնական գրասենյակների շնորհիվ այլևս քաղաքացիները պարտավոր չեն լինի ավելի բեռ կրել: Այդ թղթերը հնարավոր կլինի ստանալ մեկ կենտրոնից»,- ասաց նախարարը:

Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ ևս մի ձեռքբերման. ձեռքբերում է համարում այն, որ քաղաքացու միակ կացարանը՝ բնակարան, տուն, այլևս չի օտարվի վարկային պարտավորությունները չկատարելու համար: «Համապատասխան օրենսդրական փոփոխություններն արդեն արված են»:

Նախարարը հիշեցրեց՝ պաշտոնատար անձանց համար սահմանափակվել է կանխիկով գործարքներ անելու հնարավորությունը, եթե այդ գումարը գերազանցում է 2 միլիոն դրամը. «Սա նշանակում է թափանցիկ իրականացնել գործարքները: Պաշտոնյան չի կարող ասել, որ իր մոտ ի հայտ եկած գումարը որևէ մեկին պարտք էր տվել և այժմ իրեն հետ է տրվում: Պաշտոնյաների դրամական շրջանառությունը դառնում է թափանցիկ և տեսանելի»,- շեշտեց  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ