13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մոսկվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայազգի երիտասարդի նկատմամբ /վիդեո/

Մոսկվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայազգի գործարար Կարեն Գուբասարյանի եւ նրա ընկերոջ՝ Ալեքսանդր Լոմովի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են երիտասարդին վրաերթի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է տղայի մահվան։

Ողբերգությունը տեղի է ունեցել դեռ դեկտեմբերի 13-ին։ Mercedes G 63 AMG մեքենան վրաերթի է ընթարկել 27-ամյա Յուրի Կարպովին։ Մեքենան պատկանում է 28-ամյա հայազգի գործարարին, նա «Նեվա» շինարարական ընկերության սեփականատերն է։

Մեքենայի ղեկին, սակայն, նախնական տեղեկություններով, Գուբասարյանը չի եղել։

Ինչպես գրում է kp.ru-ն, մեքենան ընթանալիս է եղել մեծ արագությամբ, վարորդը կորցրել է կառավարումը, մեքենան հայտնվել է մայթին ու վրաերթի ենթարկել 27-ամյա ԿԱրպովին։

Վրաերթից հետո մեքենայի վարորդը փախել է դեպքի վայրից՝ առանց որեւէ օգնություն ցուցաբերելու տղային։

 

 

Յուրի Կարպովը տեղում մահացել է։

Այժմ թե Կարեն Գուբասարյանը եւ Ալեքսանդր Լոմովը հետախուզման մեջ են, իսկ մեքենայի վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ