23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին` անզգուշությամբ զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին: Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող […]

Ամենակարևորը մարտունակ բանակ ունենալն է. ԱՍԱԼԱ-ի Վազգենը մտահոգ է/տեսանյութ/

«Մենք միշտ էլ բանակ ունեցել ենք, պաշտոնական 25 ամյակն է, բայց մենք միշտ հայրենիքի զինվորներ ունեցել ենք»,-այսօր՝ հունվարի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան » գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Սիսլյանը մտահոգ է, քանի որ այսօր հայ զինվորը մի շարք խնդիրների առաջ է կանգնում: «Ամենակարևորը մարտունակ բանակ ունենալն է»,-ընդգծեց Վազգեն Սիսլյանը: […]

Վարչապետը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի /ֆոտո/

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, ապա այցելել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  25-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց  լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Պարգեւատրում Ազգային ժողովում

Հունվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ երկարամյա գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Պարգեւը հանձնվել է Գեղամ Գրիգորյանի այրուն՝ Վալերիա Գրիգորյանին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վաղամեռիկ արտիստի նշանակալի դերը հայ եւ համաշխարհային երգարվեստի զարգացման ու տարածման գործում:

Նոր ցիկլոն է մոտենում

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Հունվարի 25-ին և 26-ին նրա ազդեցության գոտում կլինեն հատկապես Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արարատ, Արմավիր, Վայոց ձոր մարզերը և Երևանը, որտեղ ժամանակ առ ժամանակ կտեղա միջին ինտենսիվության ձյուն: Հունվարի 27-ին և 28-ին ցիկլոնի կենտորնը կմոտենա հանրապետության տարածքին, ինչի արդյունքում […]

Ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան դեպքի առթիվ։ 25.01.2017թ.՝ ժամը  08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ […]

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նշում է ծննդյան օրը

Հունվարի 25-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ծննդյան օրն է։ 2006 թվականի այդ օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի տեղի ունեցավ նվագախմբի առաջին համերգը՝ ճապոնացի ջութակահար Յուկա Ցուբոյի մասնակցությամբ։ Նվագախմբի հիմնադիրը դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, ով միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների։ Երիտասարդների աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ կարճ ժամանակում կոլեկտիվն արժանացել է երաժշտասեր հասարակության ջերմ […]

Դամասկոսը պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման  շուրջ բանակցություններ: Թուրքական «Birgun» լրատվական կայքը, լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքին հղումով, գրում է, որ պաշտոնական Դամասկոսը երաշխավոր պետություններին է ներկայացրել  իր տեսակետն ու առաջարկները: Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադարմեկ տարի ժամկետով, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատելխաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և […]

Բանակը դա գործիք է.Վովա Վարդանով /տեսանյութ/

«Բանակը դա գործիք է արտաքին վտանգներիդեմ պայքարելու համար: Արտաքին ուժերի և վտանգների դեմ կարող ենք երկու ճանապարհով պայքարել՝ բանակցությունների ևբանակի միջոցով»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հետախուզա-դիվերսիոն առաջինջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը: Վարդանովը նկատում է, որ բանակը միայնակ չի կարող հաղթահարել արտաքին վտանգները.« Դա վերջապես հասկացան նաև մեր ռազմաքաղաքական գործիչները»,-ընդգծեց Վարդանովը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի