18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստեղի քերոբը ես եմ՝կլիչկես գեներալ. նարկոլոգիական կենտրոնում իրարանցում է

12 օր առաջ նարկոլոգիական հանրապետական կենտրոն տեղափոխված Չարենցավանի բնակչուհի Ազնիվ-Արևիկ Թորոսյանը երեկվանից ահազանգում է այն մասին, թե կենտրոնում բողոքի ալիք է բարձրանում: Ահազանգի համաձայն այսօր բողոքի ակցիա էր հրավիրվում , որի մասնակիցները՝ տվյալ բուժհաստատության հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները, բողոքում են պետության կողմից հիվանդներին սննդի տրամադրման դադարեցման առիթով:

«Մեր աշխատողներից մեկը շատ տխուր եկավ, բացօթյա հայտարարեց, թե՝ գեներալ ջան , իմ կլիչկան գեներալ ա, էլ սնունդ չենք տալու՝ ձեր գլխի ճարը տեսեք, ասեցին՝ ամսի 1-ից սնունդը սպառվում ա»,-նարկոլոգիական կենտրոն այցելած լրագրողներին ասել է Ազնիվ-Արևիկ Թորոսյանը:

Ազնիվ-Արևիկ Թորոսյանը նշում է, որ դարդից է սկսել խմել: Նա նույնիսկ բանաստեղծություն է արտասանում և ընդգծում, որ իր վիճակի մեղավորը անորակ օղին է:

«Ստեղի քերոբը ես եմ ու սաղի դարդերից էլ խաբար եմ: Սնունդը շատ վախտ անգամ շատ է, բայց դէ..»,-ասում է Տիկին Ազնիվը:

Նշենք, որ նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բուժում ստացող հիվանդները սնվում են օրական երեք անգամ՝ առաջին սննդի ընդունման ժամը առավոտյան ութն անց կես է:

Կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը ասել է, որ հիվանդներն առավոտյան նախաճաշել են իրենց մոտ եղած սննդի հաշվին, բայց ճաշի համար նախատեսված սնունդն արդեն պատվիրված է, պատրաստվում են պատվիրել նաև ընթրիքը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ