27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Շուտով կստորագրվի

Գագիկ Ծառուկյանի շուրջ դաշինք ձևավորելու վերաբերյալ հուշագիրը կստորագրվի առաջիկա օրերին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Առաջիկա օրերին ստորագրվելու է Գագիկ Ծառուկյանի և քաղաքական  կուսակցությունների միջև համագործակցության հուշագիր՝ դաշինքով ընտրություններին  մասնակցելու համար: Պարզապես հուշագրի ստորագրման օրը դեռ հստակ չէ: Հուշագրի ստորագրումից հետո, բնականաբար, կլինեն հայտարարություններ», – նշեց Իվետա Տոնոյանը:

Վերջինս շեշտեց՝ դեռ հստակ չէ՝ որ քաղաքական ուժերը կլինեն  «Ծառուկյան դաշինքի»   կազմում, ապա ավելացրեց՝ որոշ քաղաքական ուժերի հետ արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոշների հետ էլ դեռևս բանակցություններ են ընթանում:

Տեղեկացնենք՝ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վերոնշյալ դաշինքի ստորագրումը տեղի կունենա փետրվարի երկուսին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ