13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Կարելի է պաշտոնից դուրս գալ, բայց կուսակցությունից դուրս գալը տարօրինակ է թվում»

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով` Գագիկ Ծառուկյանը շատ լավ բիզնեսմեն է, ու լավ կլիներ, եթե նա հենց այդ գործով էլ զբաղվեր: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Բայց դա իր ընտրության խնդիրն է»,-նկատեց գրողը։

Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյաներին, որ այսօր ՀՀԿ_ին են քննադատում, ապա նա շեշտեց. «Մարդիկ իրենց աշխատանքն արել են, իրենց գործն արել են ու նոր կառավարության կազմում չեն հայտնվել։ Ոչ մեկի ճակատին գրված չէ՝ «հավերժական նախարար», և այլն։ Լավ բաներ արեցին իրենց շրջանում։ Ինձ համար անհասկանալի է մի բան։ Կարելի է պաշտոնից դուրս գալ, բայց կուսակցությունից դուրս գալը տարօրինակ է թվում, որովհետև այդ կուսակցությունն է տարիներ շարունակ նրանց ճամփա տվել, հասցրել բարձր աստիճանի։ Ես այդպես չէի անի, եթե լինեի կուսակցության մեջ»։

Նա հավելեց, որ նոր Սահմանադրությունը հետաքրքիր հնարավորություն է տալիս։ «Նախկին ընտրություններում, ասենք, Կիրակոսյան Մարկոսն ասում էր՝ «շեֆ ջան, ես 2000 ձայն բերում եմ», հիմա այս Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ այն մարդը, որ այդքան ձայն էր բերում, ինքն իր թեկնածությունը դնի։ Պարտադիր չէ, որ ինքը պատգամավոր դառնա, բայց ինքը կուսակցությանն է ձայն բերում։ Սահմանադրությունը շատ բան փոխեց, և ես կարծում եմ, որ այդ շատ բան փոխելու ընթացքում ընտրակաշառքը նույնպես գոնե պետք է նվազագույնի հասցվի, եթե չվերանա։ Երանի վերանա դա, որովհետև ամենաամոթ բաներից մեկն ընտրակաշառքն է, որ մենք տարիների ընթացքում մեր ժողովրդին սովորեցրել ենք, ժողովուրդն էլ այդ խայծը կուլ տվեց, 5000 դրամով, 10 հազար դրամով ձայն ծախել ու սկսել խոսել այն պատգամավորի դեմ, որին դու ընտրել ես»,-եզրափակեց Մ. Տեր-Գուլանյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ