17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ից հեռացան

ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել մի շարք պաշտոնատար անձինք (13 հոգի)` Արարատի մարզից: Այս  տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել նաև  ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբիկ Աբրահամյանը, ով օրերս հրաժարվեց նաև Արարատի մարզպետի պաշտոնից:

ՀՀԿ շարքերը լքելու մասին դիմում են  ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանը,  տեղակալ Սամվել Մինասյանը,  ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, Հովիկ Աբրահամյանի եղբայրը, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը և այլք՝ այդ թվում քաղաքապետարանի աշխատակիցներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ