05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որևէ միջադեպ չի արձանագրվել չվերթի ժամանակ.պարզաբանում

Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե այսօր՝ փետրվարի 1-ին, «UTair» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը՝ ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականների անսարքության պատճառով, չի համպատասխանում իրականությանը:

«UTair» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթներ չի իրականացնում, թռիչքներն իրականացվում են «Վնուկովո» օդանավակայանից:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ փետրվարի 1-ին «UTair» ավիաընկերության UT 837 համարի ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթը ժամը 11.10-ի փոխարեն իրականացրել է 11.36-ին և Երևան է հասել 13.58-ին՝ 14.00-ի փոխարեն: Որևէ միջադեպ չի արձանագրվել չվերթի ժամանակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ