08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Աստված ուժ և համառություն տա վարչապետին»

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը վստահ` այս ընտրությունները նախորդներից շատ ավելի լավն են լինելու, ինքը լավատես է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ դատելով օրենսդրությունից և այն ամեն ինչից, որ այսօր կա` շատ «հետաքրքիր և մաքուր» ընտրություններ պետք է լինեն. «Արդար, թափանցիկ ընտրություններ պետք  լինեն։ Սահմանադրությունը դա թույլ է տալիս, և իշխանություններն էլ պատրաստ են գնալու այդ ամեն ինչին։ Դա ներշնչում է, որ լավ է լինելու»։

Հարցին, թե որտեղից նման լավատեսություն, նա պատասխանեց. «Այն, ինչ իշխանությունները ձեռնարկում են ընտրությունների համար, դա վստահություն է նեշնչում՝ սկսած գրեթե բոլոր տեղամասերում կամերաներ տեղադրելուց, որը կարևոր է, վերջացրած բաց, ազատ դաշինքների ստեղծվելով, երբ ոչ ոք ոչ ոքի չի խանգարում»։

Ինչ վերաբերում է նախընտրական դաշինքներին, ապա հրապարակախոսն ասաց, որ դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել, բայց «քաղաքական հրմշտոցը» կա. «Պետք  է սկզբունքները պահպանել և կարողանալ հրաժարվել և չմտածել, թե կարևոր չէ՝ ինչ կուսակցության հետ են դաշինքի գնում, միայն թե հայտնվեն խորհրդարանում։ Դա տխուր է։ Աստված տա՝ ամեն ինչ լավ լինի»։

Հրապարակախոսն անդրադարձավ նաև  վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատաոճին. «Ինձ ոգևորում է, թե ինչպես է ինքն աշխատում, և Աստված ուժ և համառություն տա վարչապետին, որ նա կարողանա անել իր նախագծերը։ Տեսանելի է դառնում, որ առաջիկայում Հայաստանում լավ բաներ են լինելու, բան է փոխվելու ու փոխվելու է դեպի լավը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ