06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՍԱՍ գրուպի» հայտնի ձայնագրությամբ զբաղվում են

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ   ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում  առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:  

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 14-ին եւ լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:  

«Խայտառակ գաղափարներ են հղանում»

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ընդհանուր առմամբ վատ չի վերաբերում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան բացելու մեջ, սակայն դա չպիտի այնպիսի ճակատագիր ունենա, ինչպիսին ունենում են  Հայաստանի բոլոր ռեստորանները: «Ես աշխարհի շատ երկրներում, գիտեմ, կա այդ մշակույթը, սակայն հայաստանյան իրականությունը մի քիչ այլ է: Այստեղ ամեն ինչ աղավաղում են»,-Henaran.am-ի հետ […]

23 բարդիների «սպանդի» հեղինակը կալանավորվեց

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորել է Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին: Այս մասին հայտնում է   նրա շահերի  պաշտպան` Արմեն Մելքոնյանը: Պաշպանը նշում է, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդում: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ […]

Նրանից էլ ազատվեց. Հրապարակ

«Մասնավորապես, եթե նախկինում խոշոր հարկատու էին համարվում հաշվետու տարվա տվյալներով 1 մլրդ. դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած տնտեսվարողները, ապա այժմ շեմը կրկնակի իջեցրել են։ Խոշոր հարկատու են համարվելու նաև 500 մլն. դրամ և ավելի շրջանառություն ունեցողները։ Փաստորեն, իշխանությունն այնքան վատ վիճակում է, որ կրկնակի քիչ շրջանառություն ունեցողներին ևս խոշոր հարկատու է դիտարկում՝ այսպիսով փորձելով […]

Ո՞վ կփոխարինի Խաչատուրովին. Ժամանակ

«Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար  Յուրի Խաչատուրովի՝  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում  նշանակվելուց հետո  դարձյալ օրակարգ է եկել հարցը՝ ով կդառնա անվտանգության խորհրդի նոր  քարտուղար:  Երբ հարցն այս տարեսկզբին եկել է օրակարգ, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղարկել, որ ինքը պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին:  Սերժ Սարգսյանը չի արձագանքել: Ըստ ամենայնի՝ նոր իշխանության ձևավորման  Սերժ Սարգսյանի […]

«Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել».նոր պաշտոն. Ժողովուրդ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից  Արտակ Դավթյանն  առաջիկայում  կնշանակվի  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա մայիսի  4-ին  Աժ-ում  փակ նիստի ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանը  պատգամավորների հետ  հանդիպում էր ունեցել՝ ապրիլյան քառօրյա  պատերազմի թեմայով  տեղեկություններ ներկայացնելու համար, Արտակ Դավթյանը նրան ասել էր. «Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին […]

Հոգեբուժարանում է. Ժողովուրդ

 «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործով կալանավորված Հովհաննես Մուրադյանը առաջիկայում կրկին կհետազոտվի, որից հետո վերջինիս գործը կուղարկվի դատարան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է վերջինիս հայրը՝ Սերգեյ Մուրադյանը՝  նշելով, որ արդեն մեկ տարի է, ինչ որդին  հարկադիր բուժման համար գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում: Հիշեցնենք` մեկ տարի առաջ այս […]

Մինչեւ երբ կսպասի Ծառուկյանը. Ժամանակ

 Օրերս Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը նորից հանդիպել են, եւ նորից չի որոշակիացել՝ «Ծառուկյան» դաշինքը կառավարության հետ կոալիցիա կազմելո՞ւ է, թե՞ ոչ։ Ծառուկյանը հակված չէ մաս կազմել Կարեն Կարապետյանի կառավարությանը եւ պատրաստ է ԱԺ-ում ընդդիմության տեղը զբաղեցնել՝ մինչեւ 2018 թվականին Սերժ Սարգսյանը կհստակեցնի իր անելիքները։ Մինչդեռ չի բացառվում, որ այդ ծրագրերն արդյունավետորեն առաջ մղելու համար […]

Մթերքներ, որոնք օգտակար են բարձր ճնշման դեպքում

Յուղազրկված կաթնաշոռը ամրացնում է սիրտը, լայնացնում անոթները, հանդիսանում կալիումի, կալցիումի, մագնեզիումի աղբյուր: Օրական հարկավոր է ուտել 100 գրամից ոչ քիչ կաթնաշոռ: 2. Բուլղարական կարմիր պղպեղը պարունակում է ռեկորդային քանակությամբ C վիտամին: Բարձր ճնշում ունեցողները պետք է այն ուտեն ամեն հնարավոր դեպքում: Օրական երկու թարմ պղպեղը լրացնում է C վիտամինի ամբողջ պահանջը: 3. Սաղմոնը հանդիսանում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված