03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ-թուրքական հարաբերությունների լավացման մասին խոսելու հիմքեր չկան․ քաղաքագետ

Թուրքիայի նախագահ Էրդողանն ունի մեծ հավակնություններ: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ, խոսելով կիրակի Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից, ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

Նա նշեց, որ նախկինում Թուրքիայում անցկացված ընտրությունների համեմատ՝ այս անգամ դրանք ձախողվեցին՝ հատկապես Անկարայում և Ստամբուլում: Թուրքիայի մեծ քաղաքներից 17-ում ևս մեծամասնությունը «ոչ» է քվեարկել:

«Հանրաքվեի ընդհանուր պատկերը բերեց թուրքական հասարակության ավելի խորը բևեռացման, այս մասնատվածությունը հետագայում Թուրքիայի քաղաքական գործընթացներում պարբերաբար իրեն զգացնել կտա։ Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներն իրենց ազդեցությունը կունենան արտաքին քաղաքականության վրա: Չափացանց կարևոր է, թե ինչպիսի հարաբերություններ կվերադասավորվեն ԵՄ-ի հետ, Թուրքիայի իշխանությունների գործելակերպը սրելու է իրավիճակը Եվրոպական միության հետ հարաբերություններում»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններում սահմանադրական հանրաքվեից հետո հնարավոր զարգացումներին՝ քաղաքագետը նշեց, որ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը կշարունակվի, եւ հիմքեր չկան խոսելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարների մասին:

«Հարաբերությունների կարգավորման նախորդ փորձերից հիմք չի մնացել: Հակահայկական հռետորաբանությունը Թուրքիայում կշարունակվի: Այն ոչ միայն չի փոխվի, այլեւ, հնարավոր է, ավելի խորանա՝ հատկապես Արցախի ենթատեքստում»,-  ասաց նա։

Բանախոսի խոսքով՝Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պայմանավորված է ներքաղաքական գործոններով, շահերով: Այս համատեքստում է, ըստ նրա, որ պետք է դիտարկել Թուրքիայում տիրող արժեքաբանությունը, որտեղ գերիշխողն արդեն իսլամականությունն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ