14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Անկանխատեսելի վարքագծով Թուրքիա կտեսնենք․ քաղաքագետ

Արեւելագետ  Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանա, խոսելով Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից, նշեց, որ այն իրավական հաղթանակի ամրագրումն էր 2016 թ. ամռանը չստացված հեղաշրջման փորձի։

Նա նշեց, որ չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո կտեսնենք այլ Թուրքիա՝ Մերձավոր Արեւելքում ավելի հավակնոտ ծրագրերով եւ անկանխատեսելի վարքագծով։

«Այս ամենի համատեքստում պետք է խոսենք ավելի անկանխատեսելի և հավակնոտ Թուրքիայի մասին՝ և՛ Թուրքիայի ներսում, և՛ տարածաշրջանում»,- ասաց նա։

Բանախոսի կարծիքով՝ այժմ Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայում և Իրաքում քրդերի հետ կապված գործողություններին: Թուրքիայի կողմից ակտիվություն կլինի նաեւ Մերձավոր Արևելքում:

«Թուրքիան ակտիվ աշխատանք կտանի քրդերի հետ եւ ակտիվ ռազմական գործողություններ՝ այն կառույցների դեմ, որոնք չեն կիսելու Էրդողանի քաղաքականությունը: Խոսքը մասնավորապես Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մասին է»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ