25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլը շոկի կենթարկի

Իշխանության կողմից բուծած ընդդիմադիրների պակաս վերջին տարիների ընթացքում չի եղել: Որոշները պայթել են գործարքի հենց սկզբից, որոշներն էլ երկար օգտագործվելուց հետո ի վերջո դեն են նետվել:

Վերջին համապետական ընտրությունները տվեցին շատ հարցերի պատասխաններ: «Նիկոլ Փաշինյան» պրոյեկտը խորհրդարանական ընտրություններին փայլուն դերակատարում ունեցավ, որի համար ստացավ իրեն հասանելիք մանդատները:

Ու ապրիլի 2-ից հետո Հայաստանում Փաշինյանը այն եզակիներից էր, ում համոզմամբ ընտրություններն անցել են առանց խախտումների: Չբացառենք, որ վաղը մյուս օրն էլ Նիկոլը կհայտարարի, թե Հայաստանում միակ փրկիչը դա հանրապետականն է:

Մայիսի 14-ին կկայանա Երևանի ավագանու ընտրությունները:
Կասկածից վեր է, որ կրկին ականատես ենք լինելու նույն բեմականացմանը: Իսկ վերջում, կարծում եմ, մեզ բոլորիս ԵԼՔ դաշինքը համոզելու է, որ իշխանությունը վայելում է Երևանի ամբողջ բնակչության մեծ սերն ու հարգանքը:

Հ.Գ Փաշինյանին մեղադրում էին ժող գործիքային դրսևորումների մեջ ու դրա ֆոնին վերջինս հանդես է գալիս երգով: Չափազանց դրամատիկ ու խորհրդանշական սկիզբ է, այնպես չէ՞:

Մանե Վարդանյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ