Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել
Հայաստանում այսօր՝ ապրիլի 10-ին առաջին անգամ արյան չարորակ հիվանդությամբ՝ միելոմայով տառապող երկու հիվանդների ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվել: ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» այսօր իրականացվեց արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը: Հայաստանի բժշկագիտության ոլորտում տեղի ունեցած աննախադեպ այս իրադարձությունը կատարվեց Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, ճանաչված պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի և […]




































