16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենդանիների դաժան սպանդ…բաց նամակ վարչապետին

«ՓՈՈՒԶԻԹԻՎ» կենդանիների պաշտպանության ՀԿ-ը բաց նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ներկայացնելով Հայաստանում առկա թափառական շների խնդիրները, «ՅՈՒՆԻԳՐԱՖ-ԻՔՍ» ընկերության կողմից իրականացվող հանցանքներն ու փողերի յուրացումը։ Իր կողմից ոչ մի պատասխան դեռևս չենք ստացել, սակայան հասարակությունն անտարբեր չէ․ մեր ֆեյսբուքյան էջում ստացել ենք բազմաթիվ արձագանքներ։  Բաց-նամակ ՀՀ վարչապետին Հուսանք, գոնե այս անգամ որևէ կառուցողական արձագանք կստանա թափառող […]

Ինչ են շշնջացել Սերժի ականջին. Հայկական Ժամանակ

Հայտնի սփյուռքահայերի խումբը, ինչպես եւ խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանեց Հայաստան: Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան եռյակը իրենց ընկերների հետ միասին քվեարկության օրը անցկացրեցին հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ինչ-որ բաներ ֆիքսեցին, ինչ-որ բաներ չֆիքսեցին, քվեարկության հաջորդ օրը ասուլիսում թեթեւակի գնահատեցին ընտրությունների արդյունքները եւ մեկնեցին Արցախ: Ապրիլի 3-ին հայտնի սփյուռաքահայերն արդեն […]

Փողի հոտը զգում է հազարավոր կիլոմետրերից. Ժամանակ

Նախօրեին Կտրեն Կարապետյանն այցելել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղ տեղի ունե­ցած խորհրդակցության ընթացքում նրան ներկայացրել են գերատեսչու­թյան ընթացիկ ծրագրերը, միջազգա­յին համագործակցության արդյունք­ներն ու ոլորտի զարգացման հեռան­կարները: Վարչապետին տեղեկացվել է գյուղացի­ական տնտեսություններին պարարտա­նյութի, դիզվառելիքի բաժանման գոր­ծընթացի, գյուղատնտեսական ապահո­վագրության համակարգի ներդրման, ին­տենսիվ այգիների զարգացման, կարկ- տապաշտպան ցանցերի մատչեւի պայ­մաններով ներկրման, կաթիլային համա­կարգերի ներդրման ուղղությամբ իրակա­նացվող աշխատանքների մասին: […]

Արցախի ՊԲ-ից հայտնում են

Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լարսի ճանապարհը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս  ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 150 մարդատար և բեռնատար ավտոմեքենա:

Տեղը չես բերում. գիշերով հանել տարել են. Հրապարակ

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ի այն «բարեգործները», որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, սկսել են հետ պահանջել ծախսած գումարները: Մի տեղ թեկնածուն հետ է պահանջել մարզպետին տված մեքենան, մյուսը համայնքապետի անունով վարկ է վերցրել, երրորդը փողերը մսխածի բիզնեսն է խլել: Որոշ թեկնածուներ դադարեցրել են «բարեգործական» ծրագրերը, հետ են վերցրել ընտրությունների ժամանակ տված խոստումները կամ կիսատ թողել […]

Սկանդալային բացահայտումներ. Սամվել-Բաբայան-Սեյրան Օհանյան գեներալների սցենարը Հրապարակ

Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակ­ցությունը չմասնակցեց այս ընտրություններին: Նրա եւ Սեյրան Օհանյանի համագործակցությունը չկայացավ, իսկ ՕՐՕ դաշինքը չան­ցավ խորհրդարան: Այժմ կատարվածն ամփոփելու ժամանակն է: Թեեւ Վ. Դալլաքյանը խոստացել էր սկանդալա­յին բացահայտումներ անել, բայց այս­օր հրաժարվում է հարցազրույց տալ, սակայն նրա զինակից, «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ Էդվարդ Անտինյանը քարոզարշավից առաջ խոստացել էր ներկայացնել, թե որն […]

Մարդը, որին մենք դիտում ենք մոտիկից, պարտվում է

Մարդը, որին մենք դիտում ենք մոտիկից, պարտվում է, քանի որ չկան ստվերները, որոնք կծածկեին նրա թերությունները: Իսկ հեռվի մշուշոտ պատկերները միայն հարգանք են հարուցում և նրանց բոլոր բացերը տարածության վրա վերածվում են արժանիքների: Անհատի գեղեցկությունը կամ այլանդակությունը դրսևորվում է ոչ միայն արդեն կատրվածում, այլև նրա ձգտումներում ու գրգիռներում: Մարդու վերջնական պատմությունը որոշում է ոչ այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված