Հիշեք 70-ականներն ու 90-ականները և կլինեք նորաձև
Ինչպես և միշտ, գարուն-ամառ սեզոնին դիզայներները. ինչպես նաև նորաձևությանը հետևող բոլոր մարդիկ սիրում են գալ դեպի բաց գույներ, պաստելային երանգներ, դեպի ծաղկային պրինտներ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ներկայացնելով նորաձև լինելու գաղտնիքներն այս ժամանակահատվածի համար` ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Այս տարին էլ, ինչպես բլոգերն ասաց, բացառություն չի կազմում: «Պաստելային գույներն են նորաձև, բայց ոչ թե իրենց մաքուր երանգներն, այլ խառնած ավելի խամրած երանգներով`
թե երկնագույնը կլինի, թե վարդագույնը, թե դարչնագույնը: Դրանք գերակշռում են նորաձևության տների հավաքածուներում»,-նկատեց նա:
Մարիաննա Քաբաբյանի ներկայացմամբ շատ ակտուալ են ապլիկացիաները հագուստների վրա, օրինակ`
ջինսե հագուստ է, որի վրա ապլիկացներ են առկա, և որքան շատ, այնքան լավ: «Սա եկել է 90-ականներից, ինչպես գիտեք 90-ականների ոճն է ակտուալ վերջին սեզոններին նորաձևության մեջ, և 90-ականների կարևորագույն միտումները` թե աքսուսերաները, թե կոշիկները, թե հագուստ ձևվածքը, ակտուալ են»,-շեշտեց նա:
Նորաձևության բլոգերը նաև հայտնեց, որ հյուր են եկել նաև 70-ականների ձևվածքները, հիպի ոճը` երկար զգեստներ, շատ թրենադային են ուսերը բաց զգեստներն ու վերնաշապիկները, հոլիդե տաբատները, որոնք էլի 70-ականներն են հիշեցնում:
«70-ականներն ավելի կանացի են, իսկ 90-ականներն ավելի շատ փողոցային ոճն են հիշեցնում»: