20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ, որը 28,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:          2017 թվականի ապրիլ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 108 մարդ՝ 38.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:          2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների […]

ԱՄՆ-ն ափսոսում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բըրնսը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ-ն ափսոսում է գրասենյակի փակման կապակցությամբ: «Մենք ցավում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային վերջին գործողությունները կորցնելու համար: Տեղում գործողությունները ստանում են ընդունող երկրների աջակցությունը՝ օգնելով ամրապնդել ԵԱՀԿ սկզբունքներին և հանձնառություններին հավատարմությունը, ապահովելով վաղ նախազգուշացում հնարավոր […]

Ավանցիները՝ Տարոնին / տեսանյութ/

«Ավանի 99  տոկոսը հստակ ձայնը կտա Տարոնին, որովհետև նա լավ մարդ է ու կարգին հայ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավան վարչական շրջանի բնակիչ Հայկ Բեդոյանը: Բեդոյանը հավաստեց, որ Տարոն Մարգարյանի ավանցի լինելը չէ միայն, որ կարևորում է.« Վստահ եմ, որ սաղ քաղաքն էլ կընտրի Տարոնին»: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որին […]

««Ծառուկյան» դաշինքի խմբակցությունում փորձում են ստեղծել ավելի հուսալի հենարան»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում էր հուսալի Ազգային ժողով ունենալ, և այն, ինչ կատարվեց «Ծառուկյան» դաշինքի մանդատների հետ, այդ սցենարի մեջ է տեղավորվում: «Հուսալի հաջողության համար բավարար չէ այն մեծամասնությունը, ինչ ինքն ունի Ազգային ժողովում, դրա համար պետք է ավելի հուսալի մեծամասնություն, և «Ծառուկյան» դաշինքում այսպես կոչված […]

«Շատ շուտով ականատես կլինենք բուռն զարգացումների»

«Շատ շուտով ականատես կլինենք բուռն զարգացումների»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այս պահին «Կոնգրեսը» դեռ կոնկրետ ծրագիր չունի. «Բայց հաշվի առնելով, որ երկիրը ծանր վիճակում է, ու այն շարունակում է խորանալ, ներդրումներ չկան ու չեն լինի, ինչքան էլ որ խոսեն այդ մասին, դրանք բոլորը հեքիաթներ են, և […]

Մասնագետները պայքարում են հնգյակի վիճակի բարելավման համար

Այսօր առավոտյան կատարված համայցերի արդյունքներով մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակի մասին հայտնում ենք, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր»և«Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներումբուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին ևս նախապատրաստում […]

Լավ էլ նեղեց իշխանությանը. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Հինգերորդ գումարման Ազգային ժողովում այսօր վերջին ճեպազրուցներն են: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, խնդրեց ներողամիտ լինել, եթե ինչ-որ բան այնպես չի եղել: Ապա նա նշեց, թե լրագրողները կհարցնեն՝ ինչու են ներկայացել ճեպազրույցներին. չէ՞ որ այլևս չեն լինելու խորհրդարանում: Սակայն ինչպես կանադական հոկեյիստներն, իրենք էլ խաղում են մինչև վերջ: «Մենք […]

Ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը

Հարգելի համաքաղաքացիներ,  ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 5-ին ժամը 21-30-ից մինչև մայիսի 6-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:  

Աստված թող հեռու պահի մեզնից այդ գերդաստանի մեծից մինչև փոքրն ու նորածինը

«Հպարտությունը» հայրն է սատանայի: «Նախանձը» մայրն է նրա, և ունեն հինգ զավակ: Ավագ որդին «բարկությունն է, որը ամունացած է հանդգնության հետ և ունեն ուստրեր և դուստրեր` որոնց անվանել են տարաձայնություն, հայհոյանք, վիրավորանք, ծեծ և սպանություն անուններով: Միջնեկ որդին «ծուլությունն» է, որը ամուսնացած է ձրիակերության հետ և դարձյալ ունեն զավակներ` անվամբ պատճառաբանություն, հուսահատություն և տրտունջ անուններով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի