«Հայոց արծիվները» կոչ է անում քվեարկել Տարոն Մարգարյանի օգտին
Երևան քաղաքի ազնվաշուք բնակիչներ
Շուտով հայոց 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, նոր քաղաքապետ է ընտրելու:
- Հայոց Արծիվներ¦ հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհուրդը, կազմակերպության բազմահազար անդամները և անձամբ ես քվեարկելու ենք ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին:
Մեր դիրքորոշումը հիմնավորված է ու պատճառաբանված, որովհետև վերջին տարիներին Տարոն Մարգարյանի ջանադիր և պատասխանատու աշխատանքի շնորհիվ Երևանը, հիրավի, դարձել է միջազգային չափանիշներին համահունչ քաղաք: Կատարված աշխատանքների շրջանակը հսկայական է՝ շրջանցիկ ավտոճանապարհների կառուցում, բակերի ու պուրակների բարեկարգում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպն արմատավորելու համար բազմաթիվ խաղահրապարակների կառուցում, մարզադահլիճների վերանորոգում, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը թանգարանային տեսքի բերելու նախաձեռնություններ, քաղաքի արտաքին հարդարման հարցում կարգ ու կանոնի հաստատում, հայոց բանակում ծառայողների ծնողների այցի պարբերական կազմակերպում սահմանապահ զորամասեր և այլ խնդիրների լուծում, որոնք պահանջում էին ամենօրյա եռանդուն աշխատանք:
Հազարամյակների խորքից եկող Երևանը Հայաստանի և աշխարհի ողջ հայության հպարտությունն է եւ սիրտը, ու նրա արժանապատիվ ընթացքով է նախևառաջ պայմանավորված հայոց անկախ պետականության առողջ բաբախյունը: Որպեսզի քաղաքը շարունակի ծաղկել ու բարգավաճել հայ մարդու իղձերին համապասխան, անհրաժեշտ է, որ քաղաքապետն ու քաղաքը նույն կենսագրության շաղախով կապված լինեն միմյանց հետ: Տարոն Մարգարյանն այդ ժառանգության ու տեսակի երեւելի կրողներից է, մեծանուն հայ, ազգային, պետական, քաղաքական գործիչ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդին ու նրա գործի արժանավոր շարունակողը:
Օրեցօր ընդարձակվող ու բարեկարգվող քաղաքն այսօր էլ բազում հոգսեր ունի, որոնց լուծման պատասխանատվությունն իր վրա է վերցրել մայրաքաղաքի լուսաբացներն իր աշխատասիրությամբ ու պատասխանատվությամբ ամեն օրն ավետող երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մեր ձայնը տալով Տարոն Մարգարյանին՝ նշանակում է, որ քվեարկում ենք առողջ Երևանի ու Երևան քաղաքի առողջ բնակչի համար:
Վստահելով Տարոն Մարգարյանին՝ մենք վստահությամբ ենք լցվում Երևան քաղաքի վաղվա օրվա հանդեպ:
Եվ այդ ամենը՝ քաղաքը մերը համարելու սրտացավությամբ ու նրա ստեղծարար կյանքին ակտիվորեն մասնակցելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ:
Արժանավոր քաղաքին՝ արժանի քաղաքապետ. սա է վերընտրվող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողքին լինելու §Հայոց Արծիվներ¦-ի դիրքորոշումը:
Հայրենապաշտորեն՝
- Հայոց Արծիվներ¦ հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ,
- Հայոց Արծիվներ¦ մարտական ջոկատի հրամանատար,
գնդապետ Խաչիկ Ասրյան