26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարգարյանի փոփոխված խոսքը, Կաբրիալետն ու տանիքները…

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 3 քաղաքական ուժերի քարոզարշավները, նրանց կիրառած տեխնոլոգիաները:

««Ելքն» ավելի շատ օգտագործում է այն տեխնոլոգիաները, որոնք իրեն հաջողություն բերեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ տանիքից տանիք ցատկել, քայլել, խոսել մարդկանց հետ: Հիմա ավելի շատ օգտագործում են սոցիալական ցանցերը, ավելի հաճախ տեսնում ենք օնլայն ռեժիմով ցուցադրումներ: Օրինակ՝ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ մտնում է որևէ բակ, եթե այնտեղ աղբ է տեսնում, դա է նկարում ու օնլայն ռեժիմով ցուցադրոյմ: Գոնե ֆեյսբուքահայությունը, կարծես թ,ե ուզի, չուզի ներկա է լինում «Ելքի» քարոզարշավին»,-ասաց Վիգեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ այլ նոր բաներ շատ չկան. «Թեպետ ասեմ, որ վատ չեն աշխատում կրեատիվի տեսակետից, թեկուզ երգի տեսահոլովակը: Իրենք հասկանում էին, որ այնքան մարդ այտեղ երգում է, մեկը մի քիչ բաղաձայն, մեկը մի քիչ լավ, ու շատ լավ իրենք հասկանում էին, որ տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, բայց խնդիրը դա չէր, այն էր, որ այդ մասին խոսեն: Քննադատում էին, ծիծաղում էին, բայց խոսում էին, PR-ն աշխատեց»:

«Երկիր Ծիրանին», նրա ներկայացմամբ, ունի խնդիր ներկայանալ հասարակությանը: «Այս կուսակցությունը փորձում է իր առաջնորդի իմիջին՝ այսպես արմատական ընդդիմադիր, կոշտ խոսացող, գումարել նաև որոշակի կրեատիվ, որի հիմնական նպատակն այն է, որ ինչ-որ մի ակցիա լինի: Տեսեք Կաբրիալետով, հեծանվավազքեր, նույն բանը եթե առանց Կաբրիեալետի արվեր կամ ասվեր, ոչ ոք կարող է դա չհիշել, դրա մասին չխոսել»:

Վիգեն Հակոբյանն ընդծեց, որ Զարուհի Փոստանջյանի կուակցությունը ևս ակտիվորեն օգտագործում է սոցցանցերը: «Թիրախային խումբն էլ իրենց մոտ բացի Զարուհի Փոստանջյանի անձնական էլեկտորատից՝ արմատական, բողոքական, փորձում են նաև երիտասարդ ընտրազանգվածին իրենց ուղղել, որը ևս արդեն բողոքական է: Եթե Նիկոլ Փաշինյանի դեպքում իր կուսակցության կազմից ելնելով՝ մի քիչ կրթական ցենզն ավելի բարձր է, այստեղ ավելի շատ Զարուհի Փոստանջյանը փորձում է իր կողմ քաշել բողոքական ընտրազանգվածին անկախ տարիքային խմբերից»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Վերջինս նկատեց, որ այս գործիչները ներքուստ հասկանում են, թե իրենց ռեսուրսներն ինչի կարող են բերել, և դա հաղթանակը չէ, թեկուզև հռետորաբանությունն այլ է: «Սա ընդամենը ճանապարհի մի հատված է, որ իրենք փորձում են անցնել, ուժեղանալ: Այդ խնդիրն են լուծում»:

Ինչ վերաբերում է «Հանրապետական» կուսակցությանն, ապա քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ավելի շատ պահպանողական քարոզարշավ է տարվում: «Ես այդպես էլ կանխատեսում էի: Նաև ելնելով իր քաղաքապետի թեկնածուի խառնվածքից՝ ավելի շուտ պիտի այս ուժեղ կողմերն օգտագործեր: Նախապես էլ ասել էի, որ ՀՀԿ-ը փորձելու է կիրառել այն նույն տեխնոլոգիան, որը կիրառում են սովորաբար իշխանությունները. հաշվետվություն են ներկայացնում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդպես չեղավ, որովհետև կար նոր ֆիգուր՝ Կարեն Կարապետյանն, ով պիտի ապագայի տեսլականը ներկայացներ՝ փրկելով ՀՀԿ-ին: Իր հանդիպման ժամանակ իրենից հաշվետվություն չէին ուզում, իսկ Տարոն Մարգարյանից չեն կարող չուզենալ, որովհետև նա քաղաքապետ է եղել, և հին տեխնոլոգիան, որ իրեն հաջողություն է բերել 4 տարի առաջ, նորից կիրառվում է»:

Վիգեն Հակոբյանը նաև նկատել է, որ Տարոն Մարգարյանը հիմա հրապարակային ելույթներում ավելի վստահ է իրեն զգում, քան 4 տարի առաջ էր: «Պարզ է, որ այցելում են այն բակեր, որտեղ հաշվետու լինելու, բան ունես ասելու, որտեղ ասում են՝ սա արել ես, էս էլ արա: Սկզբանական շրջանում երբ տեսահոլովակը դուրս եկավ, ինձ թվաց, որ նոր տեխնոլոգիաներով կփորձեն աշխատել, բայց ինչ-որ փուլից կամ հենց սկզբից էլ ինչ-որ անալիզի արդյունքում հասկացան, որ իրենց համար ճիշտն ավանդական ճանապարհով գնալն է:

Ես կարծում եմ, որ դա նույնպես կարող է հաջող լինել, քանի որ շատ կոնկրետ էլեկտորատի վրա է ուղղված»,-եզրափակեց Վիգեն Հակոբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ