Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են հոր ու որդու կախված դիերը
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր և որդի, տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետև տան դուռը, հյուրասենյակում` կախված վիճակում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները 29-ամյա Սևակ և 63-ամյա Հարություն Հակոբյաններն են :
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում