05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամեն ինչ կախված է Ծառուկյանից

«Ելք» դաշինքի ընտրացուցակով Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը կարծում է՝ նոր ձևավորվելիք խորհրդարանի մասին խոսելիս պետք է կարևորել մի հանգամանք. ի՞նչ քաղաքական  դիրք կբռնի «Ծառուկյան» դաշինքը:

«Եթե «Ծառուկյան» դաշինքն իրեն խորհրդարանում ընդդիմություն հռչակի ,  «Ելք»-ի խելացի երիտասարդ թիմն էլ  կա, արդյունքում  ընդդիմության թիմը կմեծանա: Շատը կարևոր է ընդդիմության կշիռը և ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը: Այդ գործիչները պետք է կարողանան շտկել այն, ինչը ծուռ է, իսկ մեր պետականության մեջ շատ ծուռ բաներ կան. հնիմքը ծուռ է», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Բախշյանը:
Վերջինս շեշտեց՝ խորհրդարանում դարձյալ լինելու են մարդիկ, ովքեր հասարակության կողմից մեղմ ասած՝  սիրված չեն:

«Այնտեղ կան մարդիկ, որոնք հասարակնության ու կոնկրոտ ինձ վրա լավ տպավորություն չեն թողել: Նրանց խորհրդարանում տեսնելը հեչ հաճույք չէ, հեչ…  Տեսնենք՝ ինչ կստացվի: Համենայն դեպս,  նոր Սահմանադրությունը, կառավարման նոր մոդելի անցնելը դժվար է պատկերացնելը այդ խորհրդարանով: Շատ կցանկանամ, որ ընդդիմությունը կշիռ ունենա: Իսկ «Ելք» -ի մասին կարող եմ ասել, որ թեկուզ իրենք քիչ են, բայց կարող են շատ գործել անել, օրենքների նախագծերի մեջ էլ լուրջ աշխատանքներ իրականացնել», – եզրափակեց Անահիտ Բախշյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ