07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ ես ատում նրան

«ԱՏԻՐ ՆՐԱ ՄԵՂՔԵՐԸ, ԻՍԿ ԻՐ ՀԱՄԱՐ ԱՂՈԹԻՐ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿՆՄԱՆՎԵՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, ՈՎ ՉԷՐ ԶԱՅՐԱՆՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՆԵԻ ՎՐԱ, ԱՅԼ ԱՂՈԹՈՒՄ ԷՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ» Կեղծ նախանձախնդրություն ունեցողը հիվանդ է ծանր ախտով։ Շուտափույթ կերպով աշխատիր քո հոգու առողջության համար։ Իսկ եթե ցանկանում ես բժշկել տկարներին, ապա իմացիր, որ հիվանդներն առավել կարիք ունեն խնամքի, քան խիստ հանդիմանության։ Սակայն դու, ուրիշներին […]

Թվայնացումը բերելո՞ւ է լրացուցիչ բիզնեսների.վարչապետի մոտ քննարկել են

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները, այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն ու քայլերը: Նշվել է, որ ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա արդեն իսկ ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքները մայիսի 26-ին ներկայացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին: […]

«Թեկնածուները սկսել են լրագրողներին «աղջիկ ջան»-ով հաճախ դիմել, վիրավորել»

«Այս տարվա առաջին եռամսյակը լրատվամիջոցների աշխատանքում առանձնացել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի լարվածությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նկատեց, որ ընտրությունների ժամանակ գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 3 դեպք: Նրա փոխանցմամբ՝ նույն շրջանում ավելացել է լրագրողների հանդեպ ճնշումների թիվը՝ 32 դեպք, որոնք հիմնականում կապված են «Իրազեկ քաղաքացիների […]

Բրիտանիայի խորհրդարանը կազմալուծվել է

Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը, քանի որ հունիսի սկզբին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, հայտնում է Sky News-ը։ Ակնկալվում է, որ այսօր վարչապետ Թերեզա Մեյը կդիմի Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրրդին՝ տեղեկացնելու խորհրդարանի կազմալուծման մասին։  Խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին, կընտրվի 650 պատգամավոր։       

5 նորածնի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն այսօր առավոտյան ժամը 4-ին լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։ Երիտասարդ կնոջ  հղիության վարումն ու ծննդալուծումն իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։ Հաշվի առնելով սպասվող […]

Ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Ջրվեժ գյուղում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 12.00-17.00 դադարեցվում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի` Քոչինյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 03.05.2017թ.  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ     

Ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել են 19 քրեական գործեր

02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի  կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է 19 քրեական գործ: Դրանցից՝ 1. 12-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի […]

Պայթյուն Թուրքիայի սահմանին. սահմանագծին տագնապ է հայտարարվել

Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց գտնվող սիրիական Ազազ շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Ազազի կենտրոնում ռումբերով բեռնավորված մեքենա է պայթեցվել: Հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 10 մարդ: Նշվում է, որ Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիական ազատ բանակ» անվանումով զինված ընդդիմադիր խմբավորման հսկողության տակ գտնվող շրջանում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել են […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մայիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավ-արևելք:   Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը  (Մեծ Բրիտանիա)։ Շփման գծի հակառակ կողմից […]

Երկու բեկոր կա ուղեղիս վրա. ապրիլյան պատերազմի հերոսը բարկանում է/տեսանյութ/

«Երկու բեկոր կա ուղեղիս վրա: Գլուխս կոտրված է ու վիրահատության եմ սպասում»,-այսօր՝ մայիսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց   ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ-մեխանիկ Դանիել Դավթյանը: 21 ամյա Դանիելը ծանր վիրավորվեց հենց ապրիլյան պատերազմի առաջին օրը: Նշենք, որ Դանիելը վիրավորվել էր ապրիլի 2-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. արկի պայթյունի հետեւանքով բազմաթիվ մանր բեկորներ էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի