20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Յուրաքանչյուր ընտրություններից հետո էլ լինում են դժգոհողներ ու նեղացածներ. ՌԴ դեսպան

«Գիտեք` յուրաքանչյուր ընտրություններից հետո էլ լինում են դժգոհողներ ու նեղացածներ, այնպես որ կարելի է խոսել ամեն ինչ, ինչ հնարավոր է, բայց կան միջազգային դիտորդներ, որ հետևում են ընտրություններին, իսկ նրանց գնահատականը, հայտնի է, դրական է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով հարցին, թե ինչպես են գնահատում ապրիլի 2-ին կայացած ընտրությունները` հաշվի առնելով, որ ընդդիմադիրները կրկին դժգոհ են:

«Նրանք տվել են բավական լավ գնահատականներ այս ընտրություններին, ասել են, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են թափանցիկ, բարձր մակարդակի վրա, միջազգային ստանդարտներին էլ համապատասխանում են: Սրանից էլ պետք է մենք հետևություններ անենք»,-հավելեց դեսպանը: Հարցին, թե ինքն էլ է այդպես կարծում, Ի. Վոլինկինն արձագանքեց. 

«Իհարկե, ես էլ հիմնվում եմ այս դիտորդների կարծիքների վրա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ