09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում հայ գործարարը սրճարան է բացել, որտեղ աշխատում են բիկինիով մատուցողուհիներ

Մոսկվայի կենտրոնում՝ Բասմանի թաղամասում, հայազգի գործարարը նոր սրճարան է բացել՝  «Սրճարան Բիկինի» անվանումով: Սրճարանում բոլոր մատուցողներն ու մատուցողուհիները բիկինիով են աշխատում: Նշենք, որ այս սրճարանում աշխատանքի կարող են անցնել միայն մարզական կառուցվածքով աղջիկները: Ուշագրավն այն է, որ սրճարանում արգելված է ալկոհոլի վաճառքը և այցելուներին առաջարկում են սուրճի 30 տեսակներ: Գործարարն իր գաղափարը բացատրել է նրանով, որ ցանկացել […]

«Արգանդի պարանոցի քաղցկեղի մասին խոսելիս չպետք է կենտրոնանալ միայն պապիլոմա վիրուսի վրա» /տեսանյութ/

«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ պապիլոմա վիրուսների դեմ  լիրառվող «Գարդասիլ» պատվաստանյութին:  «Արգանդի պարանոցի քաղցկեղի մասին խոսելիս չպետք է կենտրոնանալ միայն պապիլոմա վիրուսի վրա, քանի որ քաղցդկեղի այդ տեսակը  միայն պապիլոման չի լինում: Կան բազմաթիվ նպաստող գործողղներ, որոնք հանգեցնում են քաղցկեղի առաջացման՝ վաղ հասակում ծննդաբերելը, սեռական կյանքի վաղ սկիզբը, […]

Շարմազանովը պատրաստ է ներողություն խնդրել, եթե ցույց տան՝ որտեղ է Հակոբ Հակոբյանը վիրավորել

«Եթե Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ հարգելի Հակոբ Հակոբյանը որևէ քաղաքացու արժանապատվությունը վիրավորել է՝ գիտակցված կամ չգիտակցված, ես պատրաստ եմ ներողություն հայցել որպես կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ: Մեր քաղաքացու իրավունքները մեզ համար սուրբ իրավունքներ են, և որևէ մեկն իրավունք չունի վիրավորելու մեր քաղաքացիներին, բայց այստեղ կամ մի մեծ »բայց»»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, […]

Ալիևից ներողություն չենք խնդրել. թուրք մտավորականները հերքում են

Թուրքիայի արտգործանխարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար: Մտավորականներն Արցախ էին այցելել սեպտեմբերին, ինչից հետո Ադրբեջանը «երկրի տարածքն ապօրինի հատելու» մեղադրանքով նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, մտավորականները հայատարարություն են տարածել՝ հերքելով Չավուշօղլուի […]

Զինված իշխանափոխության հարցը քննարկել են ֆեյսբուքում/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննության ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 8-ին շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը: Շարունակվում է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հարցաքննությունը: Նշենք, որ նախորդ դատական նիստին Հովհաննես Պետրոսյանի հայտարարությունը դատարանում լարվածություն ստեղծեց:  «Մամուլում այս մի տարվա մեջ անընդհատ շրջանառվում է, որ իմ ցուցմունքների պատճառով է Սեֆիլյանը դատվում: Ինձնից […]

Նոր տարուն գնային թռիչք կլինի

Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը վստահ է՝ Ամանորի նախաշեմին թանկացումներ են լինելու։ Այս մասին վերջինս նշեց  Henaran.am-ի հետ զրույցում։ «Ես կարծում եմ, ավելին՝ գրեթե համոզված եմ, որ թանկացումներ կլինեն։ Այո՛, փորձը ցույց է տալիս, որ  թանկացումներ կլինեն»,- ասաց Արմեն Պողոսյանը։ Հարցին՝ Սպառողների ասոցիացիան արդեն մոնիթորինգ անցկացրե՞լ է շուկայում, Արմեն Պողոսյանը պատասխանեց․ «Մեր ուսումնասիրությունները չեն կարող համապարփակ լինել, […]

Շմոլ գազից թունավորվել են ընտանիքի անդամները

Դեկտեմբերի 8-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ Ծովակ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Աղաբեկ Խ.-ն, 1961 թ. ծնված Անուշ Հ.-ն և 1997 թ. ծնված Երազիկ Գ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։  Պարզվել է, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նրանք […]

Արդվեցիները դեմ են իրենց համայնքին կից հանքավայրի շահագործմանը

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները խիստ դեմ են իրենց համայնքին կից գտնվող հանքավայրի շահագործմանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ Արդվիի հանքավայրի գործարկման» նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը: Վերջինս տեղեկացրեց՝ Արդվի համայնքում կանցկացվի «Հայկական Ամանորը Արդվիում» տոկակատարությունը, որը կարող է նաև խթանել զբոսաշրջությունը։ «Ջրային պաշարների, հողի եւ օդի ցանկացած […]

Ուշադրություն. հիփոթեքային վարկ ստանալու պայմանները փոխվել են

«Հիփոթեքային վարկ ստանալու համար եկամտահարկի վերադարձի վերաբերյալ օրենսդրության մեջ սահմանափակումներ են դրվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Ըստ փոխնախարարի՝ խոսքը երեք սահմանափակումների մասին է: Նախ, բնակարան ձեռք բերելու առավելագույն գին է սահմանվում 55 մլն դրամը: «Մենք պարզեցինք, որ այս ոլորտում սոցիալական բաղադրիչը ընդհանրապես չի գործում, իրավական այդ հնարավորությունից ավելի շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի