30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սեւ եւ նարնջագույն. Գյումրին ունեցավ իր բրենդը /տեսանյութ/

Deem Communications  PR և մարկեթինգային ընկերությունը մի քանի ամիս է զբաղված էին  Գյումրիի  բրենդավորմամբ:

Այսօր  ներկայացրեց Գյումրիի բրենդը  ու բրենդավորման բովանդակությունը՝ բաղկացած 6 սիմվոլներից, որի հիման վրա էլ կառուցվել է լոգոն։ «Մենք ընտել ենք լատինատառ Գյումրին, այն սիմվոլով ենք ներկայացնում, որպեսզի կարողանանք իր պատմությունը ներկայանալի դարձնել նայողին և լսողին։ Այդ սիմվոլներից առաջինը՝G-ն Սև Բերդն է, որը ճարտարապետության սիմվոլ կարելի է վերցնել, G-ն տանում է ճարտարապետություն։

Երկրորդը՝ Y-ը տանում է չեմպիոնների քաղաք, եթե մեկին ուզում ենք պատմել Գյումրիի մասին, ասում ենք ճարտարապետությունը, չեմպիոնների քաղաքը։ U-ն խորհրդանշում է գարեջուր․ Ալեքսանդրապոլն առաջինն էր, որ գարեջուր ներկայացրեց հայերին, ինչու չէ Գյումրի թող լինի գարեջրի քաղաք, շաբաթվա վերջ  գան գարեջուր խմեն, ժամանակ անցկացնեն։ M տառը ներկայացնում է տեխնոլոգիական կենտրոնի շենքը, R տառը արվեստ և արհեստ՝ քարամշակում, փայտամշակում և I-ը երեք հատկանիշներ ունի՝ մեկը հումոր է, մեկը բարբառ է, մյուսը՝ մարդիկ են, ընդհանուր էմոցիան», -ասաց Րաֆֆի Նիզիլբյանը:

Այնուհետ ներկայացվեց Գյումրիի լոգոն՝ ըստ թվարկված 6 տարրերի, որոնցով և ստացել են G տառը․ քաղաքի առաջին տառը՝ լատինատառ։ Այն երեք գույն ունի սև, կարմիր, նարնջագույն։ Լոգոն, ըստ բանախոսի, օգտագործվելու է  թե՛  առանձին հուշանվերի տեսքով, թե՛ տարբեր իրերի վրա, օրինակ՝ պայուսակների, փակցվելու է քաղաքի տարբեր հատվածներում։ Գյումրիի  քաղաքապետ Սամվել Բալասանյանը չշտապեց կարծիք հայտնել՝ հավանե՞լ  է Գյումրիի բրենդը, թե՞ ոչ։ Նա ասաց, որ կարող են տարբեր, հակասական կարծիքներ հնչել, կարևորն այն է, որ այն քաղաքին ճանաչում բերի, հարկավոր չէ որևէ կարծիք հայտնել, մասնագետներ չենք, կարևորը պետք է տարածենք։

Ինչպես վստահեցնում են նախաձեռնության հեղինակները, բրենդը օգնելու է քաղաքին ներկայացնել իր առանձնահատկություններն ու զարգացման առաջնահերթությունը: «Մշակված բրենդը կօգնի զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել և զարգացնել քաղաքի սոցիալ-մշակութային կյանքը»,-վստահեցնում է Րաֆֆի Նիզիլբյանը:

Ալեքսանդրապոլն առաջինն էր, որ հայերին է ներկայացրել գարեջուրը, կարելի է այդ պատմությունը օգտագործել։ «Ես ուղղություն եմ տալու, ով ուզում է, թող վերցնի զարգացնի, ով չի ուզում, իրեն ոչ մեկը չի պարտադրում»։ Նա առաջարկում է փողոցներում անցորդների համար նախատեսված գծանշումների վրա անեկդոտներ գրել, ռեստորաններում էլ մենյուն սկսել անկեդոտով, ինտերնետի լոգոները ևս հումոր պարունակող արտահայտություններ առաջարկեն։

Ըստ մեր զրուցակցի, պիտի ցուցադրել Գյումրու հումորը։ Րաֆֆի Նիզիլբյանի ասելով՝ իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ այցելուները, օրինակ՝ երևանցիները օրը մինչև 15 հազար դրամ պատրաստ են ծախսելու Գյումրիում, եթե կա համերգ, լավ սնունդ։

Այս մասին Henaran.am-ի թղթակիցը խոսեց արվեստաբան Արաքս Մարգարյանի հետ, ով նշեց, որ  բրենդը կարևոր է քաղաքի զարգացման համար , դա կօգնի ճանաչելի դարձնել քաղաքը, բայց հարկավոր էր ավելացնել արվեստի գույնը, որով հարուստ է  Գյումրին: Արվեստի ուղղությունը կարծես թե բացակայում է այս տարբերակում:

IMG_20171209_114755 IMG_20171209_113640

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ