26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանը հույն գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի Նիկոս, Տիկնայք և պարոնայք, Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բարեկամ և գործընկեր Նիկոս Կոձիասին հրավերի և բացառիկ ջերմ ընդունելության համար: Հայաստանը և Հունաստանը, մեր եղբայրական ժողովուրդները կապված են դարավոր ջերմ հարաբերություններով, ավանդաբար խորը փոխադարձ համակրանքով, փոխաջակցությամբ և համերաշխությամբ: […]

«Հայաստանը փրկել է Ռուսաստանին տրոհվելուց». կալաշնիկով-մալաշնիկովները թող իմանան /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը նշեց՝ անկախ դժվարություններիրց՝ հայաստանն առաջ է շարժվում:  «Չունենալով տնտեսական, սոցիալական բազա, ունենալով արտագաղթ, Արցախ-Ադրբեջան ուղղակի պատերազմական իրավիճակը, Հայաստանը կարողանում է աշխարհաքաղաքական տարբեր գործընթացներից խույս տալ և պահպանել այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք մինչև 1994 թվականը. Իսկ վերջին 3-4 տարվա ընթացքում էլ Հայաստանը կարողացավ […]

Հանդիպել են Թուրքիայի և Պաղեստինի նախագահները

Ստամբուլում դեկտեմբերի 13-ին կայանալիք «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պաղեստինի նախագահ Մահմութ Աբբասը մեկնել է Թուրքիա: Ըստ թուրքական  «Sabah» թերթի կայքի` գագաթնաժողովից առաջ Պաղեստինի նախագահը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դռնփակ պայմաններում 1 ժամ տևած հանդիպման մասին թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում: Միայն նշվում է, որ օրակարգային հարցը եղել […]

Նախ Բարձրյալի, հետո ձեր ներողամտությունն եմ հայցում

Դեկտեմբերի 12-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսական ձեռնադրության 20 և առաջնորդության 21 ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառում: Սրբազան հոր նախորդ հոբելյանական արարողություններից  որևէ մեկը երբևէ չէր ընդգրկել նման մասշտաբներ և մինչ օրս չէր ներկայացվել թեմակալ առաջնորդի  անցնող 20 տարիների առաջնորդության […]

Այս գիշեր նայեք երկնքին. ավելի քան 40 ասուպ՝ մեկ ժամում

Այս օրերին դիտվում է տարվա առատ հոսքերից վերջինը` Գեմինիդների ասուպային հոսքը: Այս հոսքը սովորաբար դիտվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 18-ը: Այս տարի այն իր առավելագույն փուլում կլինի դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ապահովելով ավելի քան 40 ասուպ մեկ ժամում, որոնց արագությունները մոտ 35կմ/վ են: Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է. առավելագույն փուլում երբեմն հնարավոր է […]

ՀԷՑ-ը հանիրավի ավել գումարնե՞ր է գանձում

«Հայաստանի էլեկտրական ցանցերը»  սպառողներից  հանիրավի ավել գումարներ է գանձում՝ հաշվիչ սարքերով ավելի կիլովատեր գրելով: Այսօր այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: «Մեզ դիմել էր «Նատորքլին» ՍՊԸ-ն՝ խնդրելով ստուգել 2013- 2017 թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց ՍՊԸ-ից գանձված վճարումների օրինականությունը: Նրանց խնդիրը հետևյալն է՝ իրենց […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ

Դեկտեմբերի 13-ին պաշտոնական այցելությամբ Աթենքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Ողջունելով ԱԳ նախարարին՝ Պրոկոպիս Պավլոպուլոսը նշեց, որ ուրախ է ընդունել բարեկամ Հայաստանի արտգործնախարարին և հույս հայտնեց, որ այս այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև կապերի առավել ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ խորհրդանշական է դիվանագիտական հարաբերությունների […]

ԱԱԾ-ն Մոսկվայում ահաբեկչություններ է կանխել /տեսանյութ/

Մոսկվայի ԱԱԾ-ն ահաբեկչական խմբավորում է բացահայտել, որոնք Մոսկվայում մի շարք ահաբեկչություններ էին նախապատրաստում։ Հաջողվել է ձերբակալել նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք ահաբեկչի։ Գտել ու ոչնչացրել են նաեւ ռումբեր սարքելու համար նախատեսված լաբորատորիաներ։ Մանրամասները՝ տեսանյութում  

«Ընդհանրապես ի՞նչ ենք մենք անում այսքան գեներալ» (տեսանյութ)

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն ասում է, որ հայ ազգը սովորություն ունի՝ ամեն տեղ բաժանումներ է անում՝ լեննականցի, վանաձորիցի, ինչը թուլացնում է: «Մենք թուրքի ուզածն ենք անում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Խոսելով ՊՆ-ում կատարվող փոփոխությունների՝ նա նշեց, որ Վիգեն Սարգսյանի փոփոխությունները դրական է գնահատում: «Ընդհանրապես էսքան գեներալ ի՞նչներիս է պետք, ի՞նչ ենք […]

Սինյոր Պապագատտոյի պես բնակբաշխման գործընթացը բիզնես էին դարձրել. Շիրակի թեմի առաջնորդ /տեսանյութ/

«Անօթեւանության խնդիրն այս պահին գրեթե շինծու հարց է, որը կա, եւ չկա։ Կա, անշուշտ, բայց չնչին տոկոսով: 29 տարվա մեջ հստակ չէր, թե քանի տնակ կա, քանի տնակ ռեալ բնակեցված է, քանի տնակ շինծու բնակեցված է, քանի տնակ քանդված է թղթի վրա, բայց իրականում կա, քանի տնակ քանդված է իրականում»,-  այսպես  սկսեց իր ելույթը «Գյումրին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված