«Հայաստանը փրկել է Ռուսաստանին տրոհվելուց». կալաշնիկով-մալաշնիկովները թող իմանան /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը նշեց՝ անկախ դժվարություններիրց՝ հայաստանն առաջ է շարժվում:
«Չունենալով տնտեսական, սոցիալական բազա, ունենալով արտագաղթ, Արցախ-Ադրբեջան ուղղակի պատերազմական իրավիճակը, Հայաստանը կարողանում է աշխարհաքաղաքական տարբեր գործընթացներից խույս տալ և պահպանել այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք մինչև 1994 թվականը.
Իսկ վերջին 3-4 տարվա ընթացքում էլ Հայաստանը կարողացավ 2 ինտեգրացիոն գործընթացների մեջ մտնել։ Ես կուզենայի, որ մենք շարունակենք այս քաղաքական գիծը, և կարողանալ ճիշտ մանևրել։ Բոլոր պարագաներում շատ կարևոր է միասնականության դրսևորումը», – ասաց Իսագուլյանը։
Իսագուլյանն ընդգծեց՝ այս օրերին որոշ ռուս քաղաքական գործիչներ փորձում են զուգահեռներ տանել, քննադատական արտահայտություններ անել, բայց ըստ նրա՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ թե որևէ երկիր է փրկել Հայաստանին, որ նա հիմա գտնվում է այս վիճակում, այլ Հայաստանն է փրկել բավականին շատ երկրների, և առաջին հերթին՝ Ռուսաստանին.
«Ըստ էության, Հայաստանը փրկել է Ռուսաստանին տրոհվելուց։ Եվ այն կալաշնիկով-մալաշնիկովները, որ վերջերս շատ են հանդես գալիս տարբեր ատյաններում, թող իմանան այդ մասին», – ասաց Իսագուլյանը։