20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ

Դեկտեմբերի 13-ին պաշտոնական այցելությամբ Աթենքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:

Ողջունելով ԱԳ նախարարին՝ Պրոկոպիս Պավլոպուլոսը նշեց, որ ուրախ է ընդունել բարեկամ Հայաստանի արտգործնախարարին և հույս հայտնեց, որ այս այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև կապերի առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ խորհրդանշական է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հոբելյանական տարում պաշտոնական այցով գտնվել Հունաստանում և փոխանցեց ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հրավերը:

Հունաստանի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև բամզաբովանդակ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկու եղբայրական ժողովուրդները միմյանց կապված են դարավոր բարեկամությամբ և փոխադարձ մեծ համակրանքով:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-հունական քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ:

ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։

Էդվարդ Նալբանդյանը Պրոկոպիս Պավլոպուլոսին ներկայացրեց հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրակարգն ու հիմնական թեմաները։ Հունաստանի նախագահը կարևորեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երևանում և հաջողություն մաղթեց այդ ներկայացուցչական միջոցառման կազմակերպման գործում։

Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի նախագահին ներկայացրեց ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ