14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լավ լուր. արտահանողների բեռը նվազեցվում է

Խորհրդարանում արտահերթ նիստին քննարկման ներկայացվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներկայումս Ավելացված արժեքի հարկի վերադարձը արտահանողներին ավելի քան 90 օր ուշացնելու դեպում տույժեր էին սահմանվում:

Ըստ նրա, այդ ժամկետը փոփոխվել է հօգուտ արտահանողների և սահմանվել 30 օր: Ըստ փոխնախարարի՝ սա բարենպաստ փոփոխություն է բիզնես միջավայրի համար: Հարակից զեկույցով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, ով նշեց, որ միանշանակ օրենքը խրախուսում է արտահանումը և արտահանող կազմակերպությունների մոտ շրջանառվող միջոցների արագ հետվերդարաձ է ապահովում: «Օրենքը միանաշակ դրական է, առաջին ընթեցմանբ անցել է, և ակնկալում ենք ԱԺ-ի հավանությունը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ