Մի ստիպեք ցենզուրայից դուրս գամ. Միայնակ Գայլի «խնդրանքը»-ը/տեսանյութ/
«Ինձ արդեն հոգեկան հիվանդ եք սարքել ու դրա համար, որ էլ չներվայնանամ մի խնդրանք ունեմ»,-«Սասնա ծռեր» 10 անդամի գործով հերթական դատական նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 13-ին հայտարարեց Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ):
Դիմելով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին Խանդոյանը պահանջեց դատաքննության ժամանակ «Սասնա ծռեր»-ի անդամներին չդիմել ամբաստանյալ բառով:
«Ես որպես հայ խնդրում եմ,որովհետև չեմ կարում ինձ տիրապետեմ ու ցենզուրայից դուրս եմ գալիս: Մեղադրողներին ու դատավորին զգուշացնում եմ, որ ստեղ ազգի պաշտպաններ են նստած ու էտ մեղադրյալ բառը հանկարծ չօգտագործվի»,-նշեց Արայիկ Խանդոյանը:
Դատավորը նշեց, որ նրա խնդրանքը հասկանալի է և Խանդոյանին նույնպես կոռեկտության կոչ արեց:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում