23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չինացի Լի Մինգը Հայաստանում է Մամիկոնյան տոհմի ծագումն ուսումնասիրելու համար /տեսանյութ/

Ըստ չինական ավանդապատումների՝ մեր թվարկության սկզբին, կայսրությունում մեծ հարգանք էր վայելում Մաա ազգանունը կրող զորավարների իշխանական տոհմը, որը սակայն գժտության մեջ էր մեկ այլ իշխանական տան հետ և որի հետ վեճ ու կռվից հետո էլ, անհետացել է չինական տարեգրության էջերից: Չինական պատմագետների կարծիքով, հենց նույն այդ ժամանակահատվածում է, որ Հայաստանում հայտնիություն է ձեռք բերել Մամիկոնյան զորավարների տոհմը: Այս վարկածները շտկելու և Մամիկոնյան տոհմի մեջ չինական հետքը բացահայտելու համար է, որ չինական Xinhua լրատվական գործակալության, Վրացական բյուրոյի գլխավոր թղթակից Լի Մինգն այսօր Հայստանում է:

Դեկտեմբերի 12-ին, նա իր ընկերների հետ այցելեց «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության  երևանյան գրասենյակ, հանդիպեց կազմակերպության ակտիվիսների հետ, ներկայացրեց իր առաքելությունն ու վստահեցրեց, որ իր բացահայտումները պատմագիտական տեսանկյունից կլինեն շատ կարևոր և կարևոր խթան կհանդիսանան հայ-չինական հարաբերությունների ամրապնդման գործում:

 

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ