20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զվարճալի դրվագ Ազգային ժողովում

Ազգային ժողովում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ական ու «Դաշնակցական»  պատգամավորներն, ովքեր թողել են իրենց քվեարկության արդյունքները, տեղյակ են եղել, որ 19 փաստաթուղթ դուրս է եկել նախագծից. «Ստացվում է, որ նրանք մեխանիկորեն կողմ են քվեարկել՝ չիմանալով ինչին»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ առավոտյան գրություններն է ստացել, թե ինչպես են բացակայող ու գործուղման մեջ գտնվող պատգամավորները ցանկանում քվեարկել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ական բացակայող պատգամավորները տեղյակ են եղել, թե ինչին են կողմ քվեարկում:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց. «Հնարավո՞ր է, որ ոչ մի պատգամավոր չգա, տեղեկություն ուղարկեն ու քվեարկեն, պարո՛ն Բաբլոյան»:

«Եթե ոչ մի պատգամավոր չգա, ո՞նց կլինի քվորում, որ մենք սկսենք աշխատել: Մենք աշխատում ենք համաձայն օրենքի, եթե խնդիր ունեք, կարող եք առաջարկ անել օրենքը փոխել»,-արձագանքեց Արա Բաբլոյանը: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ կոչ արեց նման օրենքների ընդունման ժամանակ ցուցաբերել հետրողականություն ու հանրագրային փոփոխություններ չբերել, քանի որ ձեռնարկատերերը չեն կարող աշխատել նման փոփոխությունների ժամանակ:

«Բայց ոնց որ թե դեռ չէի հայտարարել ոչ մի նախագիծ»,-ժպտալով նկատեց Արա Բաբլոյանը՝ հիշեցնելով, թե դեռ չէր ասել, որ նախագիծն է դրվում քվեարկության, և արդեն դեմ են արտահայտվում: Դահլիճում համընդհանուր կատակելուց հետո ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն ասաց, որ բարեփոխումներ են այդ փոփոխությունները, դրանք պետք է հորդորել, ոչ թե քննադատել:

Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ էլ՝ հարկային բեռն ավելանում է, թանկացումներ են լինելու այս նախագծով, «Ելք»-ն այդ պատճառով էլ դեմ է քվեարկում:

Արդյունքում, հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 61 կողմ և 35 դեմ ձայների հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ