01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարսափելի հրդեհներ Կալիֆորնիայում․ 180 հազար մարդ տարհանվել է /տեսանյութ/

Կալիֆորնիայում անտառային հզոր հրդեհներ են մոլեգնում։ Հրդեհի հետեւանքով բազմաթիվ տներ ու անգամ հիվանդանոցային համալիր են այրվել։ Բարեբախտաբար, հիվանդները ժամանակին տարհանվել են։ Ընդհանուր առմամբ, հրդեհի արդյունքում 180 հազար մարդ է տարհանվել։ Նշվում է նաեւ վիրավորների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։

Արտակարգ. բուք է սկսվել

Առատ տեղումները Գյումրիում սկսվել էին գիշերվանից, գրեթե ամբողջ օրը շարունակվեցին ձյան տեսքով տեղումները, իսկ այժմ  քամու արագությունը  մեծացել է, ինչի հետևանքով  սկսվել է բուք: Մոտ 10-15 սմ ձյան ծածկույթ կա արդեն: Գյումրիի քաղաքապետարանը որոշել էր  սպասել տեղումները դադարելուն, որից հետո միայն աշխատեցնել համապատասխան տեխնիկան:  Միայն աղ ու ավազ էին շաղ տալիս քաղաքի կենտրոնական որոշ փողոցներին: […]

«Աննա Ֆրանկի օրագիրը» հայերենով

Դեկտեմբերի 9-ին ժամը 15:00, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը։ Թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։    Հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնքներառված չեն եղել նախկինում, իսկ գրքի շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով: Շնորհիվ կատարված լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այսընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում: Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների    արյունալի օրերին մի հրեա  աղջկա՝    Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն էիրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց: «Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որտասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում»,-գրքի նախաբանում գրում է Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրապայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում: Նշենք, որ շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված. միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանությանհանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 

Պիտի գա ժամը, երբ պիտի թողնես աշխարհն ու նրա ունեցվածքը

Գիտե՞ս, թե ինչից պետք է խուսափես։ Խուսափիր հետաքրքրություններից, հույսերից ու ցանկություններից, եթե իսկապես ուզում ես ձեռք բերել հոգու ազատագրում։  Իմ սիրելի եղբայր, թույլ տուր ավելի խորանալ սրտիդ մեջ։ Դու մեծ հույսեր ունես, որոնց մասին շա՜տ ես մտածում, ե որոնք զբաղեցնում են սրտիդ մի մասը։ Դրանք զբաղեցնում են քո երևակայությունը, և երբ մենակ ես լինում, անրջում […]

Տոլման ճանաչվեց ադրբեջանական կերակրատեսակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում տոլման ընդգրկվել է որպես ադրբեջանական։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից տոլման որպես իրենց ճաշատեսակ էր ներկայացվել եւ այժմ հայտն ընդունվել է։ Այդ մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվիթերյան էջից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ «տոլմա» բառը գրված է «դոլմա», մեկնաբանվում է, թե իբր առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, որ թարգմանաբար նշանակում է լցոնված։

«Ընտանեկան ավանդույթներից է` հայրն ու մայրը որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթական քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն»

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանընշեց, որ օրենքի բուն տեքստի քննարկմանը չի ուզում անդրադառնալ, կանդրադառնա ընդհանուր փիլիսոփայությանը: Պատգամավորն ասաց, որ եթե ընտանիքի անդամը սպանում է ընտանիքի անդամին, կամ նրան հասցնում է վերակենդանացման բաժանմունք, ապա այդ ժամանակ պետությունն ու հասարակությունն […]

Բաքվում հանդիպել են թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներ

Դեկտեմբերի 5-ին Բաքվում մեկնարկել է ամենամյա թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսության բարձր մակարդակի 10-րդ նիստը: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության համաձայն՝ հանդիպման ժամանակ ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան զինվորականները քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերությունները և այդ ոլորտում երկկողմանի համագործակցության ընդլայնման հարցը: Խորհրդակցությունները կավարտվեն դեկտեմբերի 7-ին: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է երկրի զինուժի գլխավոր շտաբի գեներալ գնդապետ Յավուզ Թուրքգենչին:  Նշենք, […]

«Մենք այն ժողովուրդներից ենք, որը քաղաքակրթական արժեքների սկզբնավորողներից մեկն է եղել»

ԱԺ-ն շարունակում է քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:   Քննարկման ընթացքում  ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:    Նա ընդգծեց՝  այս օրենքի հետ կապված քննարկումների բնույթը վկայում է այն մասին,  որ մեր հասարակության մեջ  կան լրջագույն խնդիրներ, որոնք ըստ պատգամավորի` քաղաքակրթական հարց […]

«Այս ընթացքում այնքան աբսուրդ բաներ ենք լսել, ցանկը տվեք՝ որն է ավանդական ընտանիքը»

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին խնդրեց տրամադրել ցանկ, որից պարզ կլինի, թե այդքան արծարծվող ընտանեկան ավանադական արժեքներ ասելով ինչ նատի ունեն: «Այս ընթաքցում այնքան աբսուրդ բաներ ենք լսել, հիմա էլ ԱԺ փոխնախագահը ձևակերպում տվեց և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի