«Դուք ավելի շատ «կալանավոր» եք, քան մենք». «Սասնա ծռեր»-ի անդամը` դատավորին
«Մեզ չափազանց հայրենասիրության մեջ մեղադրեք, ոչ թե՝ մեղադրական եզրակացություններ եք բերել-շարել»,-այսօր` դեկտեմբերի 12-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Հակոբյանը:
Նշենք, որ դատարանը ավարտեց մեղադրական եզրակացությունների ներկայացման փուլը և գործով ամբաստանյալները դիրքորոշում են հայտնում:
Արամ Հակոբյանը դիմեց դատավորին և ընդգծեց, որ նա ինքնուրույն չի վարում դատը, այլ կաշկանդված է իր գործողություններում. «Դուք շղթայված-նստած եք այստեղ: Դուք ավելի շատ «կալանավոր» եք, քան մենք: Մարմինը կարող եք բանտարկել, բայց միտքն ու հոգին՝ երբեք»:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:
Մանրամասները` տեսանյութում: