01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է ապաշխարությունը. եթե առաջ չգնանք, կկորչենք

Ինչ է ապաշխարությունը: Դա պտուղ տալ է: Սերմը պիտի պտղաբեր լինի, ծառը պիտի պտղաբեր լինի, թե չէ անպտուղ ճյուղերը կտրվում աստիճանաբար չորանում են ու նետվում կրակի մեջ: Երբ Տեր Հիսուսին հարցրեցին մարդկանց մի խմբի մահվան մասին, ինքն ասեց, կարծում եք իրենք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմում ապրող բոլոր մարդի՞կ, բայց ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, […]

Պետք է Երևանն այդքան չուռճացնենք. Վարդան Ղուկասյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին չեն գոհացնում այն գործողությունները, որոնք իրականացվել են Գյումրին 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո վերականգնելու համար: «Իշխանությունը թերացել է աշխատատեղերի ստեղծման հարցում: Հավանական է, որ 30 տարի է՝ կան գյուղեր, որոնք ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան ՀՀ այսօրվա երկրորդ մայրաքաղաքը: Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կային Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում […]

Զինդատախազությունն անտեսում է ԿԲՀ նախագահի որոշումը և շարունակում քրեական հետապնդումը՝ զորակոչիկի նկատմամբ

2014 թ.-ից պարբերաբար տարկետում ստացած զորակոչիկ Վ. Հ.-ին 2017 թ. հունվարին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Սակայն զորակոչիկը, համաձայն չլինելով այդ որոշմանը, հրաժարվել է զինծառայության մեկնելուց: Զինծառայությունից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, որոնք հակասական տվյալներ են պարունակում, Վ. Հ.-ն հերթական անգամ ԿԲՀ նիստի է […]

Ում առաջարկներն են մերժվել

Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի լրամշակված տարբերակը: Հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, թե 111 առաջարկութուն են ստացել պատգամավորական խմբակցությունների և պատգամավորների կողմից: Արամյանը նշեց, թե Կառավարությունը ևս առաջակություններ է ներկայացրել, որոնց հիմքում ընկած է այն, որ ի հայտ են եկել նոր տեղեկություններ և հանգամանքներ, որոնք հնարավոր չէր […]

Ռուսաստանի հավաքականը զրկվեց 2018թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից

Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։ Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Նման որոշում է կայացվել՝ հիմնվելով այն հանձնաժողովների որոշումների վրա, որոնք պարզել էին, որ Ռուսաստանը ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր: Ռուսաստանցի որեւէ պաշտոնյան չի ստանա օլիմպիական հավատարմագրում: Սպորտի նախարար, Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն […]

Աշտարակից ուսուցիչներն ու ծնողները դիմում են բաց նամակով

 ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և ծնողական խորհուրդը դիմում են ՀՀ և արտերկրում գտնվող բարերարներին, բարեգործական կազմակերպություններին և բոլոր նրանց, ովքեր կցանկանան աջակցել դպրոցաշինության սուրբ գործին: Դպրոցը գտնվում է Աշտարակ քաղաքի Քասախի կիրճի հարևանությամբ` բանուկ ճանապարհից հեռու: ՈՒնի չորս հա տարածք,որը մեծ հնարավորություն է ընձեռնում դպրոցաշինության  համար: Դպրոցը […]

Շոկային դիվերսիա թոշակառուների դեմ. Իրավունք

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է տարբեր ընկերություններում իրակա­նացնել ներկա եւ նախկին աշխատողնե­րի աշխատած տարիների, աշխատանքի ընդունման եւ ազատման հիմքերի, ինչ­պես նաեւ վճարված աշխատավարձի հիմքերի հավաստիության ստուգում: Այդ ստուգումներից պարզվել է, որ մի շարք աշխատողների սոցվճարները տարինե­րով ընկերությունների կողմից չեն փո­խանցվել: Եվ ոչ ավել, ո չ պակաս նախարարությունը որոշել է դրա համար թոշա­կառուներից […]

Հաց արտադրողները զգուշացնում են. Ժողովուրդ

Հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կամ հա­ցի քաշն են նվազեցնելու, կամ Էլ գինն են բարձրացնելու: Օրաթերթին հայտնի դարձավ որ այս ըն­թացքում հացի առաքիչները խանութնե­րի տնօրեններին զգուշացնում են ու տե­ղեկացնում, որ հունվարի 1-ից հացի գի­նը բարձրացնելու են: Բանն այն է, որ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար հաց-հացամթերք եւ միս տեղափոխող փոխադրամի­ջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է […]

Սա վերջին հնարավորությունն է․ 3 միլիոն 600 հազար դրամ վճարելով՝ կկարողանան ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին բոլոր խմբակցությունները՝ 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ: Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինայնը, ով նշեց, թե իրենք խնդիր ունեն նխագծի այն փոփության հետ, որ մուծումների չափերը ավելանում են, կրելիէ ասել՝ […]

Տարբերակ կա՝ ինչպես խուսափել թանկացումներից (տեսանյութ)

«Սա առնվազն առաջարկությունների ռեժիմ չէ, հետևաբար այն ապրանքատեսակները, որոնք կթանկանան, մենք շատ արագ պիտի դիվերսիֆիկացնենք: Սա նաև շատ լավ հնարավորություն է որոշ չափով խուսափել եղած մենաշնորհներից: Եթե ԵԱՏՄ մի ապրանք թանկանա, ապա այլ խաղացողի չեն կարող արգելել ավելի էժան դրանից ներմուծել Հոլանդիայից, Գերմանիայից կամ այլ երկրից: Այն խնդիրները, որ մենք ունենք ԵԱՏՄ-ում, պետք է այլընտանքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի