Չէ, ժողովուրդ ջան, էդպես մի ընդունեք. Ֆիննախը՝ պատամավորներից
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գտնում է, որ գների բարձացումն ազդում է սպառողների ու անապահով խավի վրա: «Անհնար է, որ գնաճը բացասական ազդակ չունենա այս կամ այն խավի վրա»,այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի հայտարարություններին, Արամյանը նկատեց՝ անիմաստ աղմուկ է բարձրացվել, քանի որ գործըներներն այլ բան են փորձել բացատրել: «Հարբերականորեն է ազդում, այ դա են մեր գործընկերները փորձել բացատրել, այսինքն, թե ինչպիսի սպառողական զամբյուղ կա մարդկանց մոտ: Ցանկացած սպառող էլ որոշակի զամբյուղ ունի, օրինակ՝ ես իմ սպառման զաբյուղի մեջ Ա և Գ ապրանքներն ավելի շատ եմ օգտագործում, քան մյուսը: Հետևաբար, գների բարձացումը երկուսիսն վրա հարաբերական է ազդելու, մեկն ավելի շատ է զգալու, քան՝ մյուսը: Կարծում եմ՝ գործըներներս սա են ցանկացել բացատրել»,- ասաց Արամյանը:
Նախարարը՝ հորդորեց այդքան կոշտ չընդունել պատգամավորիների հայտարարությունները, ավելին՝ շեշտեց, թե Խոսրով Հարությունյանն ու Հակոբ Հակոբյան այն անձիք են, ովքեր քննարկումների ժամանակ միշտ բարձացրել են մարդկանց հուզող խնդիրները: « է, չէ, ժողովուրդ ջան, էդպես մի ընդունեք։ Ես անձամբ և՛ ճանաչում եմ Խոսրով Հարությունյանին, և՛ ճանաչում եմ Հակոբ Հակոբյանին, ես վստահ եմ, որ երկուսն էլ մեծամտորեն կյանքում չէին կարող արտահայտվել հանրության նկատմամբ։ Բացառվում է դա, ես դա բացառում եմ։ Ասեմ ավելին՝ քննարկումների ժամանակ երկու մեր պատգամավորներն էլ մշտապես խոսում են բնակչությանը հուզող խնդիրներից։ Բայց ասել, որ իրենք մեծամտություն են դրսևորել, հեգնել են, ես չեմ կարծում, որ էդպես է»,- շարունակեց նախարաը: Վարդան Արամյանը կարծում է, որ աղքատության հաղթահարման հիմնական ուղին աշխատատեղեր ստեղծելն է: Նրա խոսքով՝ այլ ավելի լավ ճանապարը, քան սեփական եկամուտ ստեղծել, չկա: