26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ում վրա կտարածվի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտո­մեքենաների ներկրման արգելքը. Հայկական Ժամանակ

ՀՀ ՊԵԿ նախագահի տե­ղակալ Վ. Միրումյանը երեկ հերքել Է ՀՀ տնտ. զար­գացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործա­կալության պետական գրանցամատյանների բաժ­նի պետ Արա Աբգարյանի հայտարարությունները: Միրումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտո­մեքենաների ներկրման արգելքը չի տարածվելու ֆի­զիկական անձանց վրա: Նշենք, որ թերթի հետ զրույ­ցում Արա Աբգարյանը նշել […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է, ճանապարհները բաց են:   Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Երուսաղեմի կարգավիճակն ու հայկական արձագանքները

Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը կարելի է նկատել ցնցիչ, բայց ոչ անպայման անակնկալ: Ավելի ճիշտ, նախագահ Թրամփն արդեն հատկանշված է նման չկշռադատված հայտարարություններ կատարելու կանխատեսելիությամբ: Զուգահեռ, նկատելի է նաեւ քաղաքականորեն, որ Թրամփի հայտարարությունները լարված կացություններ են ստեղծում, բայց հաճախ էլ անպայման չեն ապահովում քաղաքական հետեւանքներ եւ մնում են հայտարարողական առումով մթնոլորտ ստեղծելու եւ ոչ թե իրավիճակ […]

Այսօր սկսիր այսպես

Այսօր սկսիր. Աստծու խոսքը լսելու համար ունեցիր մաքուր սիրտ, բաց ականջ, սթափ միտք:  Այդ խոսքը փոխանցելու համար ունեցիր պատրաստակամություն, հավատարմություն, դողդողացող ձայն:  Մեղավոր մարդու համար ունեցիր աղոթող շրթներ, լացող աչքեր և հույսի համբերություն:  Իսկ սեփական անձի համար ունեցիր այսօր որոշում կայացնելու կամք, մեղադրյալի աթոռին նստածի հոգեվիճակ և հավիտենական կյանքին հասնելու նպատակասլացություն Տիրոջ ողորմությամբ: Ծովիկ Դավթյան

Ես վախենում եմ մեռնելուց. ինչ կա մահվան այն կողմում

Ես վախենում եմ մեռնելուց: Ասա՛ ինձ, ի՞նչ կա մահվան այն կողմում (առակ) Հիվանդը շրջվեց դեպի բժիշկը, մինչ վերջինս պատրաստվում էր հեռանալ զննման սենյակից, և ասաց. -Բժիշկ, ես վախենում եմ մեռնելուց: Ասա՛ ինձ, ի՞նչ կա մահվան այն կողմում: Բժիշկը հանդարտ պատասխանեց.  -Չգիտեմ: -Չգիտե՞ք: Չէ՞ որ դուք քրիստոնյա եք, դուք պե՛տք է իմանաք, թե ինչ կա մյուս […]

Լուսինե Զաքարյանի արվեստի երկրպագուները հրավիրվում են

Հոգեթով ձայնով երգչուհու հիշատակը միշտ վառ է նրա արվեստը սիրող և գնահատող հանդիսատեսի համար: Նրա մաքրամաքուր ձայնը դեռ գերում է ունկնդրին, նրա ձայնագրությունները ազգային հարստությունների շարքում են: Իր կյանքն ու արվեստը հայ ազգին և հայ առաքելական եկեղեցուն նվիրաբերած երգչուհին` Լուսինե Զաքարյանը 80 տարեկան է: «Տենոր» համաշխարհային ասոցիացիա մշակութային ՀԿ նախագահ Կարեն Զոհրաբյանը Լուսինեի արվեստը գնահատողներից […]

Որն է աշխարհում ամենատարածված կանացի անունը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհում ամենատարածված անունը Սոֆյան է։ Այս անունը ամենատարածվածն է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Մեքսիկա, Իտալիա, Ռուսաստան եւ այլն, գրում է The Independent-ը։ ԱՄՆ-ում այդ անունը տարրածվածությամբ երրորդն է։ Եվս 20 երկրում այն երկրորդ կամ երրորդ տեղում է։ Ուսումնասիրողները կարծում են, որ Սոֆյա անվան տարածվածությունը նրանից է, որ այն հեշտությամբ է արտասանվում տարբեր լեզուներով։ Հսկ […]

Հանրահայտ մոդելը հայտարարել է, որ այլեւս մերկ չի նկարահանվի

Հանրահայտ մոդել, Victoria’s Secret-ի հրեշտակներից Ադրիանա Լիման հայտարարել է, որ այլեւ տեսախցիկի առաջ չի մերկանալու։ Նշենք, որ մոդելը հայտնի է իր մերկ լուսանկարներով, համարվում է աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը։ «Վերջերս ինձ առաջարկեցին մերկ լուսանկարվել։Ես նախկինում համաձայնվում էի նման նկարահանումների, սակայն վերջին ժամանակներս իմ մեջ ինչ-որ բան փոխվել է։ Ես այլեւս առանց զգեստի չեմ նկարահանվի»,- գրել է […]

Պաշտոնյաները պետք է իրենց ականջին օղ անեն

1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և ամբողջ աշխարհն այս օրը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Մեր երկրում մշտապես արդիական է եղել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, մշտապե՛ս… Տարբեր մոտիվացիաներով ու տարբեր խնդիրների լուծման նպատակով պարբերաբար խախտվել ու շարունակում են խախտվել մարդու իրավունքները, և այս առումով մենք ահռելի աշխատանք […]

Ներիր

Սովորեցրու լեզվիդ արտաբերել «Ներիր ինձ», և կխոնարհվես, այդպիսի խոնարհությունը կքանդի սատանայի բոլոր խարդավանանքները: Սիրիր խոնարհություն, և նա կծածկի քո բոլոր մեղքերը: Քո ընթացքում հետևիր խոնարհությանը: Մի զարմացիր, երբ սիրելիներդ թշնամանում են քեզ հետ: Դա չարի հնարքներն են: Մի նեղացիր, որ վատ կխոսեն քո մասին, դա չար ոգիների ազդեցությունն է, որոնք փորձում են արգելքներ դնել մարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված