27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուսինե Զաքարյանի արվեստի երկրպագուները հրավիրվում են

Հոգեթով ձայնով երգչուհու հիշատակը միշտ վառ է նրա արվեստը սիրող և գնահատող հանդիսատեսի համար: Նրա մաքրամաքուր ձայնը դեռ գերում է ունկնդրին, նրա ձայնագրությունները ազգային հարստությունների շարքում են:

Իր կյանքն ու արվեստը հայ ազգին և հայ առաքելական եկեղեցուն նվիրաբերած երգչուհին` Լուսինե Զաքարյանը 80 տարեկան է:

«Տենոր» համաշխարհային ասոցիացիա մշակութային ՀԿ նախագահ Կարեն Զոհրաբյանը Լուսինեի արվեստը գնահատողներից է:

Վաղը` դեկտեմբերի 12-ին , ժամը  18:00-ին «Տենոր» համաշխարհային ասոցիացիա մշակութային ՀԿ-ն հանդիսատեսին անակնկալ կմատուցի: Լուսինե Զաքարյանին նվիրված համերգային ծրագիրը իրականություն դարձնելու գաղափարին միացան սիրված երգիչ, երգչուհիներ:  Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ իր ջանքերը գործադրեց ծրագիրը իրականություն դարձնելու համար:

«Շատ գեղեցիկ ծրագիր է և կարծում եմ, որ Լուսինե Զաքարյանի երաշտարվեստի սիրահարները մեծ բավականություն կստանան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Կարեն Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ