03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ես վախենում եմ մեռնելուց. ինչ կա մահվան այն կողմում

Ես վախենում եմ մեռնելուց: Ասա՛ ինձ, ի՞նչ կա մահվան այն կողմում (առակ)

Հիվանդը շրջվեց դեպի բժիշկը, մինչ վերջինս պատրաստվում էր հեռանալ զննման սենյակից, և ասաց.
-Բժիշկ, ես վախենում եմ մեռնելուց: Ասա՛ ինձ, ի՞նչ կա մահվան այն կողմում:
Բժիշկը հանդարտ պատասխանեց. 
-Չգիտեմ:

-Չգիտե՞ք: Չէ՞ որ դուք քրիստոնյա եք, դուք պե՛տք է իմանաք, թե ինչ կա մյուս կողմում: Բժիշկը բռնել էր դռան բռնակը, երբ դռան մյուս կողմից ճանկռտոցի և նվնվոցի ձայն լսվեց:
Դռան բացվելուն պես մի շնիկ ներս ցատկեց ու խանդավառությամբ վազեց դեպի բժիշկը:
Դառնալով հիվանդին` բժիշկն ասաց.

-Տեսա՞ր իմ շնիկին: Նա երբեք այս սենյակում չէր եղել,
չգիտեր` ներսում ինչ կա: Նա գիտեր միայն մեկ բան. որ իր տերն այստեղ է, և երբ դուռը բացվեց, նա առանց վախենալու ներս ցատկեց: Ես շատ քիչ բան գիտեմ այն մասին, թե ինչ կա մահվան այն կողմում, բայց մեկ բանում վստահ եմ. Ես գիտեմ, որ իմ Տերն է այնտեղ, իսկ դա ինձ բավարար է…

Աղբյուրը` http://ter-hambardzum.net/archives/12273

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ