«ՀՀ-ն համարվում է պարտքի լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր»
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Աժ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամայանից հետաքրքրվեց, թե 2018-ին ՀՀ պետական պարտքի շեմը հստակ ավելանում է 60% շեմը, թե ոչ: Նախարարը նշեց, թե արդյունավետության մասին խոսելիս պետք է չափողականության գործիքներ ունենալ, իսկ դրա լավագույն տարբերակը ծրագրային բյուջետավորումն է, որին էլ գնացել են և բյուջեի նախագծում ներկայացրել:
Վարդան Արամյանը պատասխանեց, թե պատգամավորը իրենից լավ գիտի արդյունավետության չափման մեխանիզմները: «Դուք ինձանից լավ տեղյակ եք, այստեղ փորձում եք ինչ-որ բաների մեջ գցել, որ ասեմ մասնավոր արդյունավետ, դրանից հետո էլ երկրորդ հարցը կհնչի, և ինչպես եք այդ արդյունավետությունը չափում: Ես այլ կերպ կպատասխանեմ, միջազգային կառույցներն իրենց տրամադրված վարկերի վերաբերյալ ունենում են արդյունքային ցուցանիշներ, որոնք արդյունավետ են, ընկնում են սև ցուցակ, ՀՀ-ն համարվում է լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր»:
Ըստ նրա՝ ՀՀ-ն համարվում է պարտքի լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր, 2018թ-ին պարտք-ՀՆԱ առավելագուն 60% շեմը չեն անցնի: