03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարդան Արամյանը կլինի, թե Պողոսյան Պետրոսը, կանոնները լինելու են հստակ. նախարար

«Ելք» խմբակության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից  «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը հետաքրքրվեց, թե արդյոք այս նոր օրենքն անհրաժեշտ է ընդունել նրա համար, որ ՀՀ-ն կարողանա նոր պարտքեր վերցնել: Նախարարը պատասխանեց, թե այս փաթեթի իմաստը ոչ թե այս կամ այն կերպ նոր պատրտքեր վերցնելու հնարավորություն ընձեռելն է, այլ կոնկրետ կանոն սահմանելը, թե ինչ պետք է անենք, ինչպիսի հարկաբյուջետային քաղաքականություն վարեն:

«Իմաստն այն է, որ Վարդան Արամյանը կլինի, թե Պողոսյան Պետրոսը, կանոնները լինելու են հստակ, որ լինի հակացիկլիկ, օգնի տնտեսությանը, որ առաջընթաց ունենա, տնտեսությանն օգնի անկումայինի ժամանակ դուրս գալ, իսկ վերելքի ժամանակ բուֆերներ ստեղծեն»,-ասաց նա: Էդմոն Մարուքյանն արձագանքեց, թե այսինքն՝ մինչև հիմա վերցրած պարտքերն անտրամաբանական են վերցվել, հիմա տրամաբանական են: «Բայց նաև նոր գործիքակազմ եք դնում, նոր վարկեր վերցնեք, այսինքն՝ 6 մլրդ դոլարի չափ պետական պարտք ունենք, հիմա նոր կանոն ենք սահմանում, ազնվությամբ կարել է ասել, այս փոփոխությունից հետո վարկ վերցնելու ենք 2018թ-ին, թե ոչ»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ