22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր սառցե ներկայացում՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում տեղի է ունեցել «Դեպի ապագա» սառցե ներկայացման պրեմիերան, որին ներկա է գտնվել քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Ներկայացումը բաղկացած է եղել երկու հիմնական հատվածներից: Առաջին հատվածում ներկայացվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի գեղարվեստական բեմականացումը սառույցի վրա, իսկ երկրորդ հատվածում հանդիսատեսներն ունկնդրել են գեղեցիկ համարներ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաների, ինչպես նաև «Բալետ սառույցի վրա» խմբի կատարմամբ:

Միջոցառման ներկաները խոստովանել են, որ մեծ բավականություն են ստացել ներկայացումից՝ վերապրելով բեմականացված տեսարաններն ու հիանալով բազմապիսի գեղարվեստական համարներով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ