10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ Կաքավաձոր թաղամասում

Ապրիլի 5-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարալանջին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար:

Արցախի խորհրդարանականների աշխատանքային այցը Լիբանան և Գերմանիա

Մարտի 21-23-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը գտնվում էր Լիբանանում։ Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով: Այնուհետև, մարտի 27-31 Արցախի խորհրդարանի փոխնախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում […]

Ավտովթար Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում․ կան վիրավորներ

Ապրիլի 5-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հր. Քոչարի և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E124» մակնիշի 20 SS 108 (վարորդ` Ա. Խ.) և «Opel […]

Քրիստոսն ամեն ինչ անում է, որ իր հետևորդները հավատան Հարությանը

Քրիստոսն ամեն ինչ անում է, որ իր հետևորդները հավատան Հարությանը: Հիշու՞մ էք, Ղուկասի Ավետարանում (24:36-44), նա հայտնվում է իր աշակերտներին, որպեսզի նրանք հավատան Հարությանը: Հետո նրանց ողջունում է ասելով «Խաղաղություն ձեզ, ես եմ, մի վախեցեք»: Հետո հարցնում է, թէ ինչու են կասկածներ ծագում առաքյալների սրտերում, ցույց տալով որ ինքը իրենց նույն ուսուցիչն է, ոգի չէ, […]

Հետեւի ականջները մի փոքր երեւում են. Սահակյանը Բյուրականում ամառանոց չի կառուցում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ներկայումս սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում: Araratnews.am-ի հետ զրույցում Սահակյանը նշեց. «Նման բան չկա, եւ հոդվածը դիտարկում եմ ոչ շքեղ առանձնատուն սարքելու դիտանկյունից: Իհարկե, տուն կառուցելը, ծառ տնկելը, որդի ունենալը յուրաքանչյուր հայ տղամարդու սուրբ գործն է, բայց […]

«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանը դատարանում վատացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը: Դատաքննությունը դեռ չմեկնարկած ընդմիջվեց 40 րոպեով, քանի որ փաստաբան Սյուզաննա Խչեյանը տեղեկացրել էր, որ կներկայանա ուշացումով:  «Զինված խմբի»  պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն էլ հայտնեց, որ իր ինքնազգացողությունը վատ է, քանի որ լյարդի և թոքի հետ կապված խնդիրներ ունի: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը […]

Լեռնագոգ գյուղում շինության բակում ական է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը (հայտնաբերված զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել): Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 6-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Պ.Սեւակի փ. 1/1-1/4 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղբյուր Սերոբի փ. 7 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագավիթ 7, 9, 10 փողոցները, Ֆրունզեի փ. 8, 10, 12, 16, 18 […]

Գյումրին, Չերչիլը ու «մշակութային պատերազմները»․ 10-րդ «Վերածնունդը» մեկնարկեց /ֆոտո/

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում պաշտոնապես բացվեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ–փառատոնը, որը 10-րդ անգամ է անցկացվում։ Փառատոնը պաշտոնապես մեկնարկելիս՝ հատուկ շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին․ նրա կնոջը՝ Ռիտա Սարգսյանին և եղբորը՝ Լևոն Սարգսյանին։ Փառատոնը անցկացվում է առաջին տիկնոջ հովանու ներքո, իսկ որպես կազմակերպիչներ հանդես են գալիս ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» […]

«Սանիթեք»-ի բեռնատարը շրջվել է. երիտասարդներից մեկը մահացել է. նրա դին դուրս են բերել 4 ժամ անց. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Բեկի 40 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, քաղաքացին արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «SCANIA» մակնիշի 344 OF 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Խ., […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի