03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարման համակարգը որդեգրել է փակ աշխատելաոճը, որը խնդրահարույց է. Մելիքյան (տեսանյութ)

2018 թ. առաջին եռամսյակը խոսքի և տեղեկատվության ազատությունների, լրագրողական գործունեության սահամանափակումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների բուռն ժամանակաշրջան էր: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2018թ. առաջին եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին: Մելիքյանն ընդգծեց, որ այս եռամսյակում որևէ ֆիզիկան բռնություն լրագրողների նկատմամբ չի եղել, կուզենային, որ սա դառնար դրական միտում: Մյուս լավ լուրն, ըստ նրա, այն է, որ նվազել են լրագրողների նկատմամբ ճնշումների քանակը: 

Սակայն վատ լուրեր էլ կան: «Ավելացել են տեղեկություններ ստանալու և տաևածելու իրավունքի խախտումները: Երկրորդ վատ լուրն այն է, որ մենք կարծում ենք, որ այս միտումը կարող է շարունակվել այն պարզ պատճառով, որ իշխանություններն անցել են փակ գործելաոճի և ընդունել են օրենքներ, որոնք լուրջ սահմանափակումներ են մտցնում լրագրողական գործունեության համար և տեղեկություններ ստանալն ավելի բարդանալու է»,-նշեց Մելիքյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները 3-ն են եղել, այս տարի նույն ժամանակահատվածում՝ զրո, ճնշումների ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ նախորդ տարի՝ 32, այս անգամ՝ 12, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները՝ նախորդ տարի՝ 5, այս անգամ՝ 14:

Ինչ վերաբերում է այն օրենքներին, որոնք ընդունվել են այս եռամսյակի ընթացքում, բուռն արձագանքի են արժանացել, ինչպես նշեց Աշոտ Մելիքյանը՝ հիշեցնելով լրագրողական կազմակերպությունների հայտարարությունները: «Այլ մոտեցում, դժվար թե, սպասելի լիներ, քանի որ կառավարությունը 10 տարի աշխատել էր դռնբաց ,և հանկարծ որոշվեց, որ այսուհետ պիտի աշխատի դռնփակ»,-նկատեց նա՝ հավելելով, որ իշխանությունները իրենց ասածն արեցին ու արհամարհեցին լրագրողական կազմակերպությունների դժգոհություններն ու քննադատական հայտարարությունները: Մյուս փոփոխությունն էլ վերաբերում էր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի լուսաբանումը ուղիղ եթերով այլ սենյակից հետևելու որոշմանը:

«Մենք սրանք համարում ենք հետադիմական քայլ, համարում ենք, որ սրանք հակասելու են խոսքի ազատությանը, սահմանափակելու են լրագրողական գործունեությանը, հասարակության տեղեկացված լինելու իրավունքին: Կարծում եմ, որ սա բացասական երևույթ կարող է դիտվել նաև կոռուպցիայի դեմ պայքարի գործում»,-գտնում է Աշոտ Մելիքյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=cuT78YmhqVc&feature=youtu.be

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ