19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամփոփվել է 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Երևան քաղաքի պատմության թանգարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Ամենաբարձր արդյունք ցուցաբերած 44 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ նմանատիպ արդյունքներ ցուցաբերող աշակերտները պատրաստ են Հայաստանը ներկայացնելու տարբեր միջազգային օլիմպիադաներում:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, քանի որ գրանցված ձեռքբերումները նրանց քրտնաջան աշխատանքի արդյունք են, ինչպես նաև հանձնաժողովների նախագահներին և անդամներին՝ աշակերտներին ըստ արժանավույն գնահատելու համար: Այս երեխաները պատիվ են բերում ինչպես քաղաքամայր Երևանին, այնպես էլ ամբողջ հանրապետությանը»,-  նշել է Արամ Սուքիասյանը:

Նշենք, որ 16 առարկաներից անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2245 աշակերտ, որոնցից դիպլոմի են արժանացել 314-ը: Նրանցից 126-ը՝ երկրորդ կարգի, իսկ 144-ը երրորդ: 468 աշակերտ էլ իրավունք են ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ