25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հասարակությունը կարծում է ՝ ընդդիմադիրների մեծ մասը Բաղրամյան 26-ի հաճախորդն է»

Այսօր՝   ժամը 18։30-ին,   Ազատության հրապարակում  «Իմ քայլը», «Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները  հանրահավաք կանցկացնեն։

Այս նախաձեռնությունների ներկայացուցիչները  լիահույս են, որ Ազատության հրապարակում կհավաքվեն բազմահազար   քաղաքացիներ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, սակայն,  հոռետեսական է  տրամադրված․  ըստ նրա՝  դժվար    թե հրապարակում   հազարավոր    քաղաքացիներ  հավաքվեն։ Այս մասին քաղաքագետը նշեց Henaran.am-ի   հետ զրույցում։

«Զարմանալի է, որ այդ նույն ընդդիմադիր գործիչները՝ ի դեմս Փաշինյանի ու Փոստանջյանի,   մեկը մյուսին չի վստահում։ 2015 թվականի փետրվարից հետո   Ծառուկյանը    մեծ   բազմության  հավաքեց Ազատության հրապարակում։ Բայց,  ոչ մի բանի էլ չհասան, ընդհակառակը,   որոշ ժամանակով  Ծառուկյանը Սերժ Սարգսյանի կողմից դուրս մղվեց քաղաքական դաշտից։ Սրանից հետո հասարակությունը շատ հիասթափված է», – ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ հասարակությունը կարծում է՝ բողոքի ցույցերով  որևէ բանի հասնել հնարավոր չէ։
Քաղաքագետը նշեց՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ընդդիմության դերն ու նշանակությունը էապես փոխվեցին․ ընդդիմության վարկանիշն ընկավ։

«Դրա համար տարբեր մեթոդներ կիրառվեցին։ Լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվում, որ ասենք՝  այս  կամ այն ընդդիմադիր գործիչը Բաղրամյան 26-ի հաճախորդն է,  այսինքն՝ կա երկու գործոն, որ հասարակությունը  չի վստահում ընդդիմությանը․ մեկն այն է, որ   հասարակությունը կարծում է ՝ ընդդիմադիրների մեծ մասը Բաղրամյան 26-ի հաճախորդն է, մյուս պատճառն էլ այն է, որ   մարդիկ կարծում են՝ ՀՀ-ում զանգվածային ելույթներով կամ էլ հեղափոխությամբ հնարավոր չէ ինչ-որ բան փոխել  կամ էլ ՀՀԿ-ին իշխանությունից զրկել։ Վերջին հավաքները, որոնք կազմակերպվել էին Փաշինյանի կողմից, կամ դրանից առաջ «Ելք»-ի՝  գնաճի դեմ   պայքարը  ցույց տվեցին՝  շատ քիչ   մարդիկ են փողոց դուրս գալիս։

Հենց սա է պատճառը, որ ես  մի փոքր վերահավատորեն եմ վերաբերվում այն կարծիքին, թե Փաշինյանին կամ որևէ մեկին կհաջողվի  Ազատության հրապարակում այնպիսի  կրիտիկական զանգված  հավաքել, որը ՀՀԿ-ին կպարտադրի  իրականացնել պլան B-ն, այն է՝ վարչապետի պաշտոնում առաջադրել մեկ այլ անձի և ոչ թե  Սերժ Սարգսյանին», – ասաց քաղաքագետը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ