10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի անունից կազմակերպվել է ընդունելություն /ֆոտո/

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից ապրիլի 5-ի երեկոյան հանրահայտ պատկերասրահ՝ «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել է ընթրիք՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի: Ընդունելությանը մասնակցել է ավելի քան երկու հարյուր հրավիրյալ: […]

Վանի 400-ամյա հայկական եկեղեցին փլուզման եզրին է (լուսանկարներ)

Վանի Մուրադիյե (պատմ. Բերկրի) գավառում գտնվող հայկական պատմական Սբ. Ստեփանոս եկեղեցին փլուզման եզրին է: 400-ամյա եկեղեցին գանձախույզների թիրախն է դարձել:  Եկեղեցու պատերը գրեթե ամբողջությամբ քանդված են, իսկ ներսում մի քանի մետր խորությամբ հորեր են փորված: Միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից հանդիսացող եկեղեցու հարևանությամբ գտնվող գերեզմանաքարերը նույնպես գանձախույզները փշրել են: Եկեղեցու քիչ թե շատ կանգուն մնացած […]

Աշխարհում դրանից ավելի մեծ ուրախություն չկա

Հանգստացե’ք Ինձ մոտ: Իրիկնային այս խաղաղ ժամը հատկացրեք Ինձ հետ լինելու համար միայն: Չկարծեք, թե սխալմունք կա, եթե խնդրեմ ձեզ, որ երբեմն միասին, այդպես հանգիստ սպասեք Իմ ներկայությանը: Ես ձեզ հետ եմ: Ես ձեզ հետ եմ ոչ միայն առանձնության այս ժամերին, այլ` ամե’ն ժամանակ: Կարողացեք գիտակցել Իմ ներկայությունը: Աշխարհում դրանից ավելի մեծ ուրախություն չկա: Ես […]

Սպիտակում բախվել են բեռնատարներ. վարորդներից մեկը մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)

Ապրիլի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Սպիտակի Երևանյան խճուղու 1-ին կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «Մերսեդես Բենց-914D» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ: «Մերսեդես Բենց-914D»-ի վարորդը` 1972 թ. ծնված Հովհաննես Գալստյանը, տեղում մահացել է, իսկ «Վոլվո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հայտնաբերվեց անհայտ կորածի դիակը

Ապրիլի 4-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Աչաջուր գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ամուսինը՝ 1971 թ. ծնված Էդիկ Դարբինյանը, ապրիլի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, գնացել է անտառ սունկ հավաքելու և չի վերադարձել: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 13.30-ին, «Սևքարի» անտառտնտեսության […]

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի և «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունն ապրիլի 4-ին այցելել է Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ կարճատև առանձնազրույցից հետո խորհրդարանի նախագահը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ։ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և այս տարիներին Արցախում պետականաշինության գործընթացի վերաբերյալ բանախոսությամբ՝ ընդգծելով անվտանգության ապահովման, արտաքին քաղաքականության […]

Վեց մարդ թունավորվել է շմոլ գազից, որոնցից երեքը՝ երեխաներ

Ապրիլի 4-ին՝ ժամը 6.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1959 թ. ծնված Շողիկ Ա.-ին, 1978 թ. ծնված Վլադիմիր Ա.-ին, 2007 թ. ծնված Դավիթ Ա.-ին, 2006 թ. ծնված Լևոն Ա.-ին, 2017 թ. ծնված Տիգրան Ա.-ին և 1981 թ. ծնված Վիկտորիա Գ.-ին: Այս մասին տեղեկանում […]

Քիմ Քարդաշյանն ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հրապարակել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու եւ երեք երեխաների՝ Նորթի, Սեյնթի ու Չիկագոյի հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել։ «Չեմ կարող պատկերացնել, թե որքան բարդ է լավ ընտանեկան լուսանկար անելը։ Միայն սա կարողացանք անել նախքան այն, որ բոլոր երեք երեխաները սկսեցին լացել։ Կարծում եմ՝ ես էլ էի լացում»,- մեկնաբանել է Քիմը լուսանկարը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի