21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ծառատունկ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ապրիլի 11-ին մասնակցեցին Տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից կազմակերպված ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի առաջ, որից հետո ՀՀ ԿԳՆ Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտները հանդես եկան հայրենասիրական ելույթներով։

Ե.Տերտերյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին և վստահեցրեց, որ աշակերտներն այստեղ իրենց ելույթներով ապրեցնում են այն հերոս նահատակներին, ովքեր իրենց սխրանքներով կյանք են պարգևել բոլորիս։

Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական ծառատունկով, որին մասնակցում էին նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, Եղեգնաձորի քաղաքապետը, Արենի համայնքի ղեկավարը, ՀՀ Երկրապահ կամավորական միության Վայոց ձորի մարզային կառույցի անդամներ, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, աշակերտներ և մի խումբ եղեգնաձորցիներ։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ