Ո՞վ երբեք չի մահանում
Ո՞րն է ամենահազվադեպ ունակությունը:
– Տալը:
Ո՞րն է ամենալավ ունակությունը:
– Ներելը:
Ո՞րն է ամենադժվար ունակությունը:
– Լռելը:
Ո՞րն է ամենակարևոր ունակությունը: – Հարցնելը:
Ո՞րն է ամենաանհրաժեշտ ունակությունը:
– Լսելը:
Ո՞րն է ամենատհաճ սովորությունը:
– Խառնակչությունը:
Ո՞րն է ամենավնասակար սովորությունը:
– Շատախոսությունը:
Ո՞վ է ամենաուժեղ մարդը:
– Նա, ով կարող է հասնել ճշմարտությանը:
Ո՞վ է ամենաթույլ մարդը:
– Նա, ով իրեն համարում է ամենաուժեղը:
Ո՞վ է ամենախելամիտ մարդը:
– Նա, ով հետևում է իր սրտին:
Ո՞ր կապվածությունն է ամենավտանգավորը:
– Կապվածությունը սեփական մարմնին:
Ո՞վ է ամենաաղքատ մարդը:
– Նա, ով ամենից շատ դրամ է սիրում:
Ո՞վ է ամենից մոտ Աստծուն:
– Գթասիրտ մարդը:
Ինչպե՞ս հակազդել փորձանքին:
– Ուրախությամբ:
Ինչպե՞ս հակազդել տառապանքին:
– Համբերությամբ:
Ո՞րն է առողջ հոգու նշանը:
– Հավատը:
Ո՞րն է հիվանդ հոգու նշանը:
– Հուսահատությունը:
Ո՞րն է սխալ քայլերի նշանը:
– Ջղայնությունը:
Ո՞րն է բարի արարքների նշանը:
– Հոգու խաղաղությունը:
Ո՞վ է կենդանության օրոք մահանում: – Անտարբեր մարդը:
Ո՞վ երբեք չի մահանում:
– Սիրող մարդը:
Սիմեոն Աֆոնացի վանական