06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դու ով ես, որ ուրիշի ծառային ես դատում

Ժողովուրդ ջան¸ լավ է¸ որ ուզում եք Աստվածահաճո կաթողիկոս ունենալ մեր Հայոց հայրապետական գահին¸ բայց վատ է¸ որ Աստծո Խոսքին հակառակվելով եք ուզում ձեր նպատակներին հասնել։ Մինչդեռ Ավետարարանով Տեր Հիսուսն ասում է. ՚՚Ձեր ներսը մաքրեք ու ամեն բան մաքուր կլինի՚՚¸ այսինքն¸ եթե ժողովուրդը պատվիրանապահ լինի¸ ապա Տերը նրանց արժանի կաթողիկոս կընտրի¸ այլապես սրբակենցաղ կաթողիկոսին քարկոծելով […]

Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը. Վարչապետ

Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, թե այդ հնարավորությունը դիտարկվելու է վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած վթարների վիճակագրությունը դիտարկելով։ «Եթե տեսնենք, որ ճանապարհատրանսպորտային կարգապահությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսեւորել, մենք կանենք եզրակացություններ»,- ասել է Փաշինյանը։ […]

Բաքվի կենտրոնում պայթյուն է որոտացել

Բաքվի կենտրոնում գտնվող սրճարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նախնական տվյալներով` պայթյունը գրանցվել է Elite առևտրի կենտրոնի մոտ։ Սրճարանը գտնվում է ավտոպահեստամասերի շուկայի մոտ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ տուժածներ կան։ Դեպքի վայր են մեկնում ոստիկաններն ու Շտապօգնության մեքենաները։

Ով-ով, Արմե՛ն ջան, գոնե դու պիտի իմանայիր

Երեկ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ազգ-բանակ հայեցակարգից հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով հետևյալը․ «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել ազգ-բանակ կոնցեպտին… Այդ կոնցեպտի հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում էս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել… Ամբողջովին իշխանության սխալների բեռը փոխանցվում էր հասարակությանը, ասվում էր, որ դուք էս հայրենիքը չեք սիրում, […]

Վանոն թող չգա

Հեղափոխությունից հետո արծարծվող թեմաներից մեկը Վանո Սիրադեղյանի վերադարձն է: Մի ժամանակ ես ևս միացա նրա վերադարձը պահանջող ստորագրահավաքին, բայց այսօր, որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, ես չեմ ուզում, որ նա վերադառնա: Անձամբ ինձ, և ես կարծում եմ, որ բազմաթիվ այլ անձանց համար Վանոյի մոտ 20-ամյա բացակայությունը վերածել է նրա անձը առասպելական կերպարի, ինչը նշանակում […]

Փաշինյանի, Միրզոյանի, Միքայելյանի ձերբակալումը իրականում առևանգում էր. փաստաբան

«Ազգային ժողովում ՀՀ  գլխավոր դատախազը հայտարարեց, որ պատգամավորներ  Փաշինյանը, Միրզոյանը, Միքայելյանը ձերբակալվել են ապօրինի հավաք անցկացնելու համար, սակայն մեր օրենսգրքում նմանատիպ իրավական տերմին չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Փաստաբանի խոսքով օրենքում ասվում է՝ օրենքի խախտմամբ հավաք անցկացնել.«Այդ օրը, երբ Փաշինյանին փաստացի առևանգեցին ու տարա, պետք է հասկանալի լիներ, […]

Երբ հերոսը անսկզբունքային առնետն ա, իսկ սկզբունքային էշը՝ դավաճան

Քաղաքական ցիրկն ու պոպուլիզմի խրախճանքն էն ա. երբ Գարդասիլը պարտադիր ա, իսկ կուտակային կենսաթոշակը՝ ոչ, երբ ԵԱՏՄ-ն քըխ ա, իսկ Պուտինն ու Լուկաշենկոն՝ պապա, երբ Ալեքսանյանը օլիգարխ ա, Ծառուկյանը՝ ոչ, երբ դաշնակցությունը նորից իշխանություն ա, երբ հերոսը անսկզբունքային առնետն ա, իսկ սկզբունքային էշը՝ դավաճան, երբ արևը արևելքում ծագելը նոր ժամանակների ամենամեծ ձեռքբերումն ա, երբ արդարության […]

«Ադրբեջանի հույսը ռազմական շանտաժն էր»

«Աշխարհը 2007 թվականին ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա ֆունդամենտալ երևույթ է: Պետք է ճանաչեն Արցախի անկախությունը ու վերջ, հավասարեցնել դիրքերը: Աշխարհում գնում է այս գործընթացը՝ պետությունները ճանաչում են անկախությունը, բայց խնդիրն այն է, որ դե յուրե ճանաչելուց հետո Ադրբեջանն էլ ոչինչ անել չի կարող»,–Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ըստ Մանվել Սարգսյանի՝ […]

Սերժի ժամանակ եւ Սերժից հետո

Երեկ հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» լիդերներից մեկը՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ։ Սանասարյանը բավականին երկար ժամանակ հերքում էր իր՝ որևէ պաշտոնում նշանակվելու հավանականությունը, հայտարարելով, որ չի հավակնում որևէ պաշտոնի։ «Եթե ուզենայի, վաղուց կնշանակվեի»,- պնդում էր նա։ Եվ ահա, ինչպես և ենթադրվում էր, Սանասարյանը նշանակվեց։ Ընդ որում բավականին ազդեցիկ ու կարևոր […]

խորհուրդ չէի տա հնից էլ այդքան շուտ հրաժարվել. չի կարելի ու չի էլ ստացվի

Վերջին օրերին շատ եմ հանդիպում «Չորրորդ Հանրապետություն» կամ «Նոր Հայաստան» արտահայտությունները։ Կարծեմ, անգամ Նախագահ Արմեն Սարգսյանն է դրա մասին խոսել։ Հիմա էլ Լևոն Շիրինյանի գրառումներից մեկում տեսա։ Ասում է՝ «Չորրորդ Հանրապետությունը թևակոխում է Հայաստանի Ոսկե դարը»։  Չգիտեմ՝ «Ոսկե դար» ասելով ինչ է հասկանում պարոն Շիրինյանը, բայց մտածում եմ, որ այնուամենայնիվ մի քիչ շտապում է երևի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի